«Մեր ղեկավարը պետք է լավը լինի, տղամարդ լինի։ Ամեն կողմից խփում են, ժողովուրդը վախենում է, բայց փորձում է խուճապի չմատնվել։ Ասում են՝ համբերեք, բայց ինչպե՞ս։ Ես պատերազմում տղայիս եմ կորցրել, իմ հայրենիքը թուրքին չեմ տա»։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմում է Սյունիքի մարզի բնակիչներից մեկը։
Տեղի երեխաներն ասում են, որ կրակոցները հենց սկսվել են, վազել են նկուղ, չեն վախեցել։ Նրանց խոսքով՝ շատերն են լքել գյուղը,ասում են՝ մենք ու՞ր գնանք․ մնում ենք գյուղում ու խաղում։