Friday, 29 03 2024
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արցախի ինքնորոշման հարցի առումով կան դիրքորոշումների տարբերություններ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը

-Պարոն Հայրապետյան, նախօերին Դուք Արցախի մյուս պատգամավորների հետ հանդիպեցիք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ հանդիպեց Նիկոլ Փաշինյանին։ Արցախցի պատգամավորների հանդիպումները շարունակվում են նաև երեկ։ Հանդիպումները փարատեցի՞ն ձեր մտահոգությունները Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ կապված։

Մենք նախևառաջ հայկական երկու հանրապետությունների խորհրդարանական համագործակցության տրամաբանության, ինչպես նաև Արցախի ժողովրդի թելադրանքով, ինչպես նաև հայաստանյան հատվածում տիրող այս ծանր իրավիճակում մեր պարտքն ենք համարել գալ Հայաստանի Հանրապետություն և մեր գործընկերների հետ հանդիպումներ ունենալ։ Ինչպես նշեցիք, այո՛, մենք ԱԺ նախագահի հետ ենք հանդիպել և շարունակում ենք հանդիպումները նաև այսօր։ 2020թվականի 44-օրյա պատերազմից հետո հայ ժողովուրդը, նաև սփյուռքի մեր հայրենակիցները գտնվում են ծանր իրավիճակում, և ցանկացած անզգույշ խոսք, ինչպես նաև թշնամու կողմից իրականացվող ցանկացած ագրեսիայի մեր ժողովուրդը շատ էմոցիոնալ է արձագանքում։ Վարչապետի հայտարարությունից և դրանից հետո իր պարզաբանման տրամաբանության մեջ մեր ընտրողներն արցախյան հատվածում ցանկություն են հայտնել, որ գանք ՀՀ կառավարություն ներկայանանք և ավելի հստակ պարզաբանումներ ստանանք։ Այդ տամաբանության մեջ մենք երեկ հանդիպում ենք ունեցել Ալեն Սիմոնյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, մեզ հուզող հարցերն ենք ներկայացրել, այսօր հանդիպումներ ենք ունեցել ՔՊ-ի հետ, ապա «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների հետ։ Իրականում մեր գործընկերները մեզ հավաստիացրել են, որ Հայաստանում ոչ հայանպաստ որևէ բանակցություն առանց Արցախի իշխանությունների և Արցախի ժողովրդի կամքին հակասող չի կայացվելու։ Այս պահին որևէ փաստաթուղթ, ինչպես նշվել է, ստորագրման դրված չէ։ Մեզ համար նաև կարևոր էր և՛ ընդդիմադիր, և՛ իշխանական խմբակցությունների հետ խոսել նրանց հետ հնարավոր համագործակցության և ընդհանուր գաղափարի շուրջ։ Ինչ վերաբերում է Արցախի ինքնորոշման հարցին, այս առումով մենք, կարելի է ասել, լուրջ հաջողության չենք հասել, քանի որ կան դիրքորոշումների տարբերություններ գործիքակազմերի մեջ։ Մենք որոշ հարցերի պատասխան ստացանք, մենք գտնում ենք, որպեսզի քաղաքակիրթ աշխարհը մեզ ավելի լավ վերաբերվի, կամ իրենց համագործակցությունը մեզ հետ ավելի կառուցողական լինի, պետք է ունենանք ամուր բանակ և ինքներս մտածենք մեր պաշտպանության և անվտանգության մասին։

Հայաստանի և Արցախի իշխանությունները այս հարցում տարաձայնություններ ունե՞ն։

Ճիշտն ասած, բոլորը խոսում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, բայց սկզբունքային տարբերություններ կան նպատակներին հասնելու հարցերում։ Իրենք ավելի լավ կմեկնաբանեն իրենց հակասությունները։ Հանդիպեցինք թե իշխանության, թե ընդդիմության հետ, և եթե ընդդիմությունը գտնում է, որ այս վիճակից ելքը իշխանափոխությունն է, իշխանությունն էլ գտնում է, որ ընդդիմությունն է ապակառուցողական այս իրավիճակում, մենք գտնում ենք, որ պետք է միասնական լինեն։

Արդյոք հանրահավաքները շարունակվո՞ւմ են Արցախում, թե սպառիչ էին հանրության համար պարզաբանումները։

Արցախում հանրահավաքները ինքնաբուխ ազատ հավաքներ են եղել, Արցախի հայությունը իր մտահոգությունն է հայտնում։ Բոլոր պատգամավորները մասնակցել են հանրահավաքին, քանի որ պետք է լինեն ժողովրդի կողքին և փորձել իրականացնել աշխատանք այդ քննադատությունները, թերությունները վերացնելու համար։

Այնպես որ ինքնաբուխ էին հավաքները։ Եվ ես չեմ գտնում, որ դա բացասական է։ Իսկ եթե ժողովուրդը գտնի, որ ամեն օր պետք է դուրս գա և իր ձայնը բարձրացնի, մենք ընդամենը կարող ենք աջակից լինել և լինել մեր ժողովրդի կողքին։

Տեսակետ կա, որ այդ հանրահավաքները ուղղորդվում են Հայաստանի ընդդիմության կողմից։

19 տարեկան աղջիկները որևէ կապ չունեն ՀՀ ընդդիմության հետ, բայց իրենց կամքով ներկայացել են հանրահավաքին, որ իրենց ձայնը բարձրացնեն և ժողովրդի կողքին լինեն։ Կարող են լինել մարդիկ, որ ցանկանում են ձեռքեր տաքացնել ինչ-որ իրավիճակներում, բայց ես գտնում եմ, որ ի սկզբանե կազմակերպչական և ուղղորդման միտումներ չեն եղել։ Սա Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի դեմ բողոքի և Արցախի ժողովրդի համախմբման հավաք էր։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում