Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ուժի կիրառման ոչ պատշաճ դատապարտումն էր, որ կանաչ լույս է վառել Ադրբեջանի համար. Արմեն Պապիկյան

Սեպտեմբերի 15-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում:

Դեսպան Պապիկյանը մասնակից պետությունների առաքելությունների ղեկավարներին և ներկայացուցիչներին հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի մանրամասները։

Նա նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմամբ ուղեկցվող ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 100-ից ավելի զոհեր և տարբեր աստիճանի ծանր վիրավորում ստացած քաղաքացիական անձինք:

Նշվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը` կիրառելով ծանր հրետանի և հարվածային ԱԹՍ-ներ, թիրախավորել են Հայաստանի Հանրապետության սահմանի հարավային և արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերը, խաղաղ բնակավայրերը և կենսական ենթակառուցվածքները, հրկիզման են ենթարկել մեծածավալ անտառածածկ տարածքներ:

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքներ ներխուժումը Ադրբեջանի՝ անցած դարի 90-ականներից սկսած առավելապաշտական և հայատյաց քաղաքականության շարունակությունն է, որով սկիզբ դրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Նա հավելել է, որ 2020 թվականի Ադրբեջանի կողմից ուժի կիրառման ոչ պատշաճ դատապարտումն էր, որ կանաչ լույս է վառել Ադրբեջանի համար՝ տապալելու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը, և ընդգծել, որ միջազգային հանրության համարժեք և հասցեական արձագանքի ու քայլերի շնորհիվ հնարավոր է կանխել վերջինիս ագրեսիվ քաղաքականության դրսևորումներն ու առավելապաշտական նկրտումները:

Արմեն Պապիկյանը նշել է, որ Ադրբեջանի շարունակվող ագրեսիան և դրա հետևանքներն անտեսելը կհանգեցնեն եվրոպական անվտանգային ճարտարապետության հետագա քայքայմանը և լրջորեն կխաթարեն կազմակերպության հիմնարար սկզբունքները։

Դեսպան Պապիկյանն ընդգծել է, որ ուժի հետագա կիրառումը կամ դրա սպառնալիքը կխաթարի տարածաշրջանում ընթացող գործընթացները՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող բոլոր հարցերի կարգավորմանը։

Շեշտվել է միջազգային մանդատ ունեցող բանակցային ձևաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման հրատապությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում