Friday, 19 07 2024
«Բարդ ու կարևոր գերատեսչություն եք ղեկավարելու»․ Խաչատուրյանը՝ Պապոյանին
Երևանի կենտրոնում ռուսները ծեծել են իրար
Այրվում են էտի արդյունքում կուտակված ճյուղերը
Շտապօգնության 103 հեռախոսահամարը չի գործում
ՀՀ քաղաքացիները կկարողանա՞ն ուզած պահին մեկնել ԵՄ. ազատ ռեժիմի հնարավորությունները
Բաքվի կոնտր-առաջարկը. նախկին ձևաչափերը զրոյացնելու փո՞րձ
Ռուսաստանի տնտեսական շանտաժին պետք է գործնական պատասխան տալ
Ի՞նչ խնդիրներ է լուծելու ԱՄՆ բանակի ներկայացուցիչը Հայաստանի ՊՆ-ում
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է չեխ պաշտոնակցի հետ
Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածների հումանիտար խնդիրները
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են խաղաղության գործընթացը
Երևանում 11-ամյա տղան տանիքից ընկել է մեքենայի վրա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն
Իսրայելի վարչապետն այցելել է Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաք
ՀՀ-ում անցկացվելու է Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների համաժողովը. ԱԺ փոխնախագահը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին
Բաքուն մաքրում է գեներալ Վոլկովի հանցավոր հետքերը
Բաքուն է ապակառուցողական. այնպիսի նախապայմաններ է դրել, որ տապալի խաղաղության պայմանագրի ստորագրումը
Ալիևի համար Թրամփի վերադարձը բարիք է. խաղադրույքն այդ սցենարի վրա է
Փոխվարչապետ Գրիգորյանը և դեսպան Քվինը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցեր
Հայաստանը դարձել է Նելսոն Մանդելայի կանոնների բարեկամների խմբի անդամ
Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ
Աղմուկ եւ հայ-բրիտանական հանդիպում «տաք հետքով»
Չինաստանի դեսպանատանը կազմակերպվեց ընդունելություն հայաստանցի լրագրողների մասնակցությամբ
20:30
Սլովակիան և Ուկրաինան քննարկել են ռուսական նավթի մատակարարումների սահմանափակումների հարցը
Երևան քաղաքից 16 կմ հարավ երկրաշարժ է տեղի ունեցել
ՀՀ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսություն բացելու ՌԴ ծրագիրը շարունակում է ուժի մեջ մնալ․ Զախարովա
«Երկու աթոռ» այլևս չկա. աթոռը մեկն է, և այն Արևմուտքում է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

ԱՄՆ նախագահի նախաձեռնած համաժողովին ՀՀ արդարադատության փոխնախարարը դատապարտել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը հեռավար ձևաչափով մասնակցել և ելույթով է հանդես եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» համաժողովի համակարգող խմբի առցանց ձևաչափով անցկացվող 3-րդ հանդիպմանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, համաժողովի ընթացքում փոխնախարար Թումանյանցն անդրադարձ է կատարել 2022 թվականի սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ իրականացրած լայնամասշտաբ զինված հարձակմանը՝ հայկական կողմի դիրքերի, ինչպես նաև խաղաղ բնակավայրերի՝ Գորիսի, Ջերմուկի, Վարդենիսի, Կապանի և Սոթքի ուղղություններով կատարած գնդակոծություններին, որի արդյունքում եղել են բազմաթիվ զոհեր սահմանապահ զորքերի շրջանում, ինչպես նաև տուժել է խաղաղ բնակչությունը։

«Ադրբեջանի կողմից դրսևորած ագրեսիան միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկիի եզրափակիչ ակտի կոպտագույն խախտում է: Ներկա աշխարհաքաղաքական պայմաններում Ադրբեջանը, ըստ էության, փորձում է ուժի գործադրմամբ և դրա սպառնալիքի կիրառմամբ հասնել իր պահանջներին և նկրտումներին»-նշել է փոխնախարար Թումանյանցը:

Ըստ աղբյուրի՝ փոխնախարարը հատուկ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և մի շարք կոնգրեսականների՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունները բարձրաձայնելու համար: Նշվել է նաև, որ չնայած ստեղծված ծանր իրավիճակին՝ Հայաստանը կարևորում է ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործողությունների իրականացման շարունակականությունը և ներկայացվել են Համաժողովի գործունեության շրջանակում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքն ու գրանցած արդյունքները:

«Փոխնախարար Թումանյանցը նշել է, որ համեմատական ցուցանիշների շարունակական բարելավումների՝ մասնավորապես Համաշխարհային բանկի Կառավարման համաշխարհային ցուցիչի 50 միավորից 60-ի հասնելու համատեքստում ՀՀ Կառավարությունն ընդունել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարությունը, ինչպես նաև հանրային կառավարման բարեփոխումների 2022–2024 թթ. ռազմավարությունը:

Երանուհի Թումանյանցը ներկայացրել է նաև Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ բարեփոխումները և դրանց իրականացման արդյունքում գրանցած առաջընթացը, մասնավորապես՝ հայտնել է, որ 2021 թվականին ստեղծվել է Հակակոռուպցիոն կոմիտեն, ընդգծել մեկ այլ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ որպես կանխարգելիչ մարմնի ստեղծման կարևորությունը, ինչպես նաև խոսել է Հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանն ուղղված աշխատանքների մասին»,- հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Փոխնախարարը նշել է, որ Կառավարության օրակարգում է նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարը որպես ժողովրդավարական կառավարման հենասյուն և ներկայացրել ցածր արտանետումներով էներգետիկ ոլորտի և կենսունակ կանաչ տնտեսության ոլորտներում իրականացրած բարեփոխումները: Մասնավորապես, նշվել է, որ Հայաստանը առաջընթաց է գրանցել էներգետիկ միջազգային վարկանիշում՝ 127 երկրների շարքում զբաղեցնելով 53-րդ տեղը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում