Պաշտոնական տեղեկությունները անբավարար են ու հակասական: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նավասարդյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմի համեմատ նվազել է պաշտոնական տեղեկությունների նկատմամբ վստահությունը․ «Իշխանությունները պաշտոնական տեղեկությանը պետք է լուրջ վերաբերեն: Ապատեղեկատվության հիմնական դեղամիջոցը՝ հավաստի և վստահելի աղբյուրներով սպառել պահանջները: Հայաստանում ապատեղեկատվությունը կանխելու առումով շատ քիչ աշխատանք է տարվել: Հայաստանի մեդիա տիրույթում անհրաժեշտ է իրականացնել հստակ քաղաքականություն: Մասնավոր նախաձեռնություններով մեդիադաշտի խնդիրները չեն լուծվի»: