Thursday, 19 09 2024
Բախվել են «VAZ» մեքենաները. տուժածները հոսպիտալացվել են
ՌԴ-ն փորձում է Հայաստանում ոչ իրավական եղանակներով իր նպատակին հասնել. պետք է նրան կառավարելի պահել
Ձերբակալվել է Տատյանա Բակալչուկի ամուսինը
Կարծում եմ՝ Իրանը սխալ հաշվարկներ է արել՝ թույլ տալով Ադրբեջանին ամբողջովին գրավել Արցախը
«ROTOBO»-ն ներկայացրել է Հայաստան-Ճապոնիա ներդրումների միջավայրի բարելավման աշխատանքները
Հայաստանի կառավարության կայքը չի ջարդվել. այդ կիբերխմբավորումը անլուրջ տպավորություն է թողնում
Օդանավակայանում վիճաբանություն է եղել ուղևորի և ավիաընկերությունների աշխատակիցների միջև
Ուղիղ․ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնում է եվրոպական հյուրախաղերի
«Ռուսաստանը եւ Թուրքիան միասին ուժեղ են» բայց միասին կլինե՞ն
14:59
Չինաստանը հայտնաբերել է 400 միլիոն տոննա նավթի պաշարներ
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Շարունակվում են Վերին Խոտանանը շրջանցող նոր ճանապարհի կառուցման աշխատանքները
14:55
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
ՀՀ իշխանություններին համոզել են, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի պատճառը Արցախն է․ Արթուր Օսիպյան
14:40
Մակրոնը մերժել է նոր վարչապետի առաջարկած կառավարության կազմը. Le Monde
Մենք պետք է տանենք մեր ճշմարտությունը դեպի միջազգային հարթակներ․ Ժենյա Ենգիբարյան
Իրանը Երևանում առևտրի կենտրոն կբացի
Իմ մեջ այսօր կատարվում է այն, ինչ բոլորիս մեջ՝ ցավ ու բարդ էմոցիոնալ իրավիճակ․ Անահիտ Ավանեսյան
14:00
Թրամփը բարի հաճախորդների համար բուրգերներ է գնել՝ վճարելով կրիպտոարժույթով
20-րդ դարի սկզբից հայության ուղեղից փորձել են լվանալ հայրենիքի գաղափարը․ Հրանուշ Խառատյան
13:40
«Հաղթանակի ծրագիրը» պատրաստ է. Զելենսկի
Քիչ էր մնում թռչկոտեին ուրախությունից․ Պապոյանը համոզված է՝ 2-րդ և 3-րդ նախագահներն են հանձնել ԼՂ-ն
Անշարժ գույքի վարձակալության համար ՊԵԿ 36.736 հայտարարություն է ներկայացվել
Արցախցիների զգալի մասը չգիտի, ինչ է կատարվել Հաագայում 2023թ․ նոյեմբերի 17-ին․ Տիգրան Խզմալյան
Ինչպե՞ս Իսրայելին հաջողվեց «տրոյական ձի» ստեղծել. NYT
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վարդենիսում հանդիսավորությամբ նշել են աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 116-ամյակը
Ռուսաստանը Իրանի դաշնակիցը չէ և չի լինելու. Մոսկվան փորձում է Թեհրանին հակամարտության մեջ ներքաշել

Գարեգին Երկրորդ կաթողիկոսը Արցախի նախագահի և ԱԺ պատվիրակության հետ քննարկել է ծառացած մարտահրավերները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 16-ին հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Ազգային ժողովի պատվիրակության հետ:

Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, քննարկվել են ստեղծված իրավիճակում Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, վերջին օրերի Ադրբեջանի ոտնձգությունները և առկա գոյաբանական սպառնալիքները։ «Հանդիպմանն ընդգծվել է անհրաժեշտությունը ազգային ողջ ներուժի համախմբման և համահայկական միասնական ջանքերի գործադրման ի նպաստ ստեղծված դժվարին իրավիճակի հանգուցալուծման և կայուն խաղաղության վերահաստատման։

Հանրապետության նախագահը և Արցախի խորհրդարանականները կարևոր են նկատել պետություն-եկեղեցի գործակցությունը, մասնավորապես այս օրերին Հայ Առաքելական եկեղեցու առաքելությունը ազգային միասնականության ամրապնդման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Արցախի թեմի գործունեությանը և հոգևոր կյանքի զորացմանն ուղղված ծրագրերին և այդ համատեքստում պետության անելիքներին:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում