Հանրությանը պետք է լուսավորել՝ ինչպես արձագանքեն այս կամ այն լրատվությանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը:
Նրա խոսքով՝ մեր մեդիադաշտի զգալի մասը չի գիտակցում ազգային ու պետական շահը․ «Քարի վրա սեպագրով գրված է՝ պատերազմի ժամանակ ներքին խժդժությունները թշնամու օգտին են: Կան պետական մարմիններ անողնաշար են գործում, նրանց պետք է վերահսկել: Որպես հասարակություն պետք է ինքնակազմակերպվենք: Մարդիկ այսօր ծայրահեղ լարված են, պետք է նրանց հետո խոսել»: