Պատերազմական իրավիճակում շատ կարևոր է ռացիոնալությունը, չտրվել վախերին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հոգեբան Անի Ապիտոնյանը:
Նրա խոսքով՝ հոգեբանորեն չհյուծվելու համար կարևոր է ինքնավերահսկողությունը․ «Մեր սթրեսակայունությունը նվազել է: Մենք երկարատև սթրեսի վիճակում ենք: Պարտավոր ենք մեր հոգեբանական հիգիենիային հետևել Հոգեբանը կարծում է, որ յուրաքանչյուրը եթե հիշի իր անձնական հաղթանակները, ուրեմն ներուժ ունի սթրեսը հաղթահարել․ «Հետևելով որոշակի կանոնների՝ պետք է ղեկավարել աֆեկտները, որպեսզի այն չբարձրանա»: