Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների նախարարությունը մտահոգություն է հայտնել Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ:
Լիբանանի ԱԳ հայտարարությունը ներկայացնում է հայկական «Ազդակ»-ը: «Արտաքին գործերի նախարարությունը խորը մտահոգություն է հայտնել ռազմական գործողությունների առնչությամբ և ցավ հայտնել հայկական բնակավայրերում արձանագրված ոճիրների և ավերումների կապակցությամբ, կոչ է արել կասեցնել ռազմական գործողությունները, հարգել հրադադարը, վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Նախարարությունը նաև կոչ է արել հարգել միջազգային իրավունքի նորմերն ու ստորագրած համաձայնագրերը: Անհրաժեշտ է խաղաղ միջոցներով լուծել խնդիրները՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, կասեցնել հարձակումներն ու վերստին հաստատել կայունություն ու խաղաղություն»,-նշվում է հաղորդագրության մեջ: