Tuesday, 05 12 2023
ԱԱ․ Սկսվել է Հայաստան – Ալբանիա հանդիպման տոմսերի վաճառքը
Առանց Ռուսաստանի․ Նոր հնարավորություն Հայաստանի հավաքականի համար
Նոր պայմաններ Մխիթարյանի համար․ Մեծ ֆուտբոլիստի ուղին․․․
Ինչու չառաջադրվեց Արթուր Սողոմոնյանը․ Ով կհաղթի ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում
Սպերցյան, Տիկնիզյան․․․ Ամենաթանկ ֆուտբոլիստների թարմացված ցուցակը
Հայտնի է, թե որ դիրքում Հայաստանը կավարտի տարին ՖԻՖԱ-ի աղյուսակում
Մխիթարյանը ճիշտ էր․ Պատմությունը կրկնվեց․․․
Ռուսաստանի հաղթանակն առանց հայերի
Սպերցյանն ու Տիկնիզյանը կհեռանա՞ն․ Նոր զարգացումներ․․․
Միայն Թուրքիան․ Հայաստանի հավաքականի դիրքը տարածաշրջանում
Պետրակովը պետք է մնա․ Կարևոր փաստեր Հայաստանի հավաքականի մասին
Պայքարն ավարտված չէ․ Խորվաթներից կրած պարտության հետագիծը
Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբում զիջեց Խորվաթիային
Վերջին խաղի արժեքը․ Ինչու է զգուշանում Խորվաթիայի մարզիչը․․․
Պետրակովի կապիտալը․ Ինչու չհաղթեցինք Ուելսին․․․․
Գերազանց խաղ ցավալի ոչ-ոքի. Հայաստան-Ուելս` 1:1
Հաղթել կեղտոտված մարզաշապիկով․ Ինչ է ասել Պետրակովը ֆուտբոլիստներին
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ուելսի դեմ խաղում․ 1in.am
Պատմական կիսաեզրափակիչ Երևանում․ Հայաստանի բացառիկ հնարավորությունը
Լուրջ կորուստ Ուելսի հավաքականում․ Ուշագրավ փաստեր մեր մրցակցի մասին
Ֆուտբոլի տոմսերը «սպառված» են. Ինչպես ձեռք բերել և որքան արժեն դրանք
Հայաստանի հավաքականի առաջին մարզումը Ուելսի դեմ խաղից առաջ
Սկսում ենք․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Սպերցյանը «Յուվենտուսում»․ Նոր զարգացումներ հայ ֆուտբոլիստի շուրջ
Փոփոխություններ Հայաստանի հավաքականում․ Պետրակովը խմբագրել է կազմը
Հազարավոր բրիտանացիներ կժամանեն․ Մահվան խաղը Երևանում
ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին
Բաքվի փոխարեն՝ Բուդվա․ Էրիկ Իսրայելյանի վերադարձը․․․
ՈւԵՖԱ-ի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ․ Որակազրկելու անատոմիան
Տոտալ բոյկոտ. Որ երկրները օգնության ձեռք մեկնեցին Ռուսաստանի հավաքականին

Խոակին Կապառոսի ցուցակն ու կտրուկ որոշումը․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոսակին Կապառոսը հրապարակեց այն ֆուտբոլիստների անունները, որոնք նախապատրաստվելու են սեպտեմբերի 24-ին և 27-ին կայանալիք Ազգերի լիգայի խաղարկության Ուկրաինայի և Իռլանդիայի դեմ հանդիպումներին։ Տևական դադարից հետո հավաքական է հրավիրվել «Արարատ-Արմենիայի» պաշտպան Հակոբ Հակոբյանը և Սոֆիայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը։ Առաջին անգամ Կապառոսի ցուցակում տեղ են գտել «Արարատի» կիսապաշտպան Սերոբ Գալստյանը և «Ուրարտուի» կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանը։ Հավաքական է հրավիրվել նաև ամերիկյան «Կոլաբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։ Վերջիս վնասվածքի պատճառով այս տարի չի միացել մեր ազգային թիմին։ Կապառոսի ցուցակում տեղ չեն գտել Վլադիկավկազի «Ալանիայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը և արգենտինական «Բոկա Խունյորսի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։

Վերջինս ապաքինվել է վնասվածքից և հացրել գոլի հեղինակ դառնալ Արգենտինայի առաջնությունում։ Կապառոսի ցուցակում չկա նոմինալ կենտրոնական հարձակվող և Բալեկյանին չհրավիրելը որոշ չափով անտրամաբանական է։ Անհասկանալի է նաև Գալոյանի նախնական ցուցակից դուրս մնալը։ Այս ֆուտբոլիստը վերջին շրջանում աչքի է ընկնում արդյունավետ խաղով։ Նշենք, որ մեր հավաքականի առաջատարներից Էդուարդ Սպերցյանը որակազրկման պատճառով բաց է թողնելու Ուկրաինայի դեմ հանդիպումը։ Կարծում ենք հենակետային գոտում Գալոյանը կարող էր դիտարկվել, որպես Սպերցյանին փոխարինող։ Անդրադառնանք նաև հավաքական չհրավիրված մյուս ֆուտբոլիստներին։ Եվ այսպես, առաջիկա խաղերին Կապառոսը չի հրավիել «Արարատ-Արմենիայի» պաշտպան Արման Հովհաննիսյանին։ Վերջինս Շոտլանդիայի դեմ խաղում ցուցաբերելով ոչ ֆուտբոլային պահված առաջին կեսի վերջում կարմիր քարտ էր ստացել, ամակայից թիկունքից հարվածելով մեր երկրի գլխավոր թիմին։ Կապառոսի այս որոշումը հարգանքի արժանի է։ Ոչ կարգապահ ֆուտբոլիստները չպետք է տեղ ունենան Հայաստան պետությունը ներկայացնող թիմում։ Կապառոսը հավաքական չի հրավիրել նաև Շոտլանդիայի դեմ կարմիր քարտ ստացած, առաջատար կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանին։ Եվ վերջապես, ազգային թիմի ցուցակում չկա գերմանական «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը։ Վերջինս նախօրեին գոլի հեղինակ էր դարձել Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում և գտնվում է լավ մարզավիճակում։ Ադամյանին չհրավիրելը ֆուտբոլասերների որոշ շրջանակներում դժգահութուն է առաջացրել, բայց․․․։

Հնարավոր է, ոմանք չհամաձայնվեն, բայց Ադամյանին չհավիրելը, այո կտրում բայց միանգամայն ճիշտ որոշում է։ «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով Շոտլանդիայի դեմ խաղին նախորդող մարզման ընթացքում Ադամյանը աչքի է ընկել ոչ մարզականպահվածքով, որի համար իսպանացի մասնագետը հեռացրել էր նրան թիմից։ Հիշեցնենք, որ Ադամյանը բացակայում էր Շոտլանդիայի հետ հանդիպման հայտացուցակից։ Նշենք, որ Ադամյանն արդեն 9 տարի խաղում Հայաստանի ազգային հավաքականը և մեծ հաշվով բացի գրոհները փչացնելուց, անհատական խաղը չարաշահելուց ոչնչով աչքի չի ընկել։ Կարծում ենք պարզ է, որ Ադամյանի վերաբերմունքը մեր հավաքականի և իր ակումբի նկատմամբ միանգամայն տարբեր է։ Անկախ կարգից և որակներից, նման ֆուտբոլիստները ևս չպետք է տեղ գտնեն Հայաստանի ազգային թիմում։

Ինչևէ, Ուկրաինայի դեմ հանդիպումը որակազրկման պատճառով բաց է թողնելու Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը։ Փոխարենը շարք է վերադարձել Անդրե Չալըշըրը, որը ծանր վնասվածք էր ստացել մարտին Երևանում տեղի ունեցած Չեռնոգորիայի դեմ հանդիպման նախախաղային մարզման ժամանակ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում