Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Աբխազիայի նախագահական ընտրությունները չեն փոխել Վրաստանի հանդեպ Եվրախորհրդարանի դիրքորոշումը. Եժի Բուզեկ

News Georgia-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը մեկնաբանել է օգոստոսի 26-ին Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը.

«Այդ ընտրությունները չեն փոխում Վրաստանից անջատված Աբխազիայի նկատմամբ Եվրախորհրդարանի դիրքորոշումը։ Աբխազիան ինքնավար շրջան է, Վրաստանի մի մասը, և Եվրախորհրդարանն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։

Աբխազիայի՝ որպես ինքնիշխան անկախ պետության գաղափարին միջազգային հանրության կողմից աջակցության բացակայությունը նշանակում է, որ Սուխումի անջատողական քաղաքական գործիչների պահանջներն ունեն թույլ հիմքեր։

Ռուսաստանը դարձյալ չի կատարում 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին և սեպտեմբերի 8-ին Աբխազիայի և Հարավային Օսիայի նախահակամարտային դիրքերից սեփական զորքերի դուրս բերման մասին՝ համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները։

Միևնույն ժամանակ Եվրախորհրդարանը դրականորեն է վերաբերվում Աբխազիայի և Հարավային Օսիայի հանդեպ Վրաստանի կառավարության որդեգրած ռազմավարությանը։ Դա հատկապես վերաբերում է սոցիալ-տնտեսական տեսանկյունից մարդկային փոխհարաբերություններին։

Եվրախորհրդարանը նաև աջակցում է Վրաստանի և Ռուսաստանի փոխհարաբերությունների վերսկսման գաղափարին։ Աջակցելով տարածաշրջանի ապագային նվիրված ժնևյան միջազգային քննարկումներին՝ Եվրախորհրդարանը նաև աջակցում է Մոսկվայի և Թբիլիսիի միջև պաշտոնական հարաբերությունների վերականգնմանը»։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի սկզբներին՝ մինչ «Ռուսաստան-ԵՄ» գագաթնաժողովի կայացումը, Եվրախորհրդարանը Եվրոպայի խորհրդին կոչ է արել առաջ քաշել Վրաստանի օկուպացված տարածքներից ռուսական զորքերի դուրսբերման վերաբերյալ Ռուսաստանի ստանձնած պարտականությունների չկատարման հարցը։

Եվրախորհրդարանի ներկայացուցիչները հայտարարել էին, որ քանի դեռ Ռուսաստանը շարունակում է անձնագրեր բաժանել Վրաստանի տարածքում (Աբխազիա և Հարավային Օսիա), իրենք չեն քննարկելու Ռուսաստանի և Եվրոպայի միջև անցագրային ռեժիմի վերացման հարցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում