Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

FPWC-ն համաշխարհային բնապահպանական համայնքին կոչ է անում դատապարտել ադրբեջանական ագրեսիան

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) կոչ է անում համաշխարհային բնապահպանական համայնքի իր բոլոր գործընկերներին դատապարտել ադրբեջանական ագրեսիան Հայաստանի նկատմամբ։

Ինչպես տեղեկացրին FPWC-ի Հայաստանի գրասենյակից, հիմնադրամն իր միջազգային գործընկերների շրջանակում տարածել է կարևոր ուղերձներ պարունակող հայտարարություն, որի թարգմանությունը

ներկայացվում է ստորև.

«Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է ձեռնարկել Հայաստանի դեմ՝ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի արևելյան հատվածում՝ Վարդենիս, Սոթք, Արտանիշ, Ջերմուկ, Գորիս և Կապան բնակավայրերում թիրախավորելով ոչ միայն ռազմական ենթակառացվուծքները, այլև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանը խախտել է Հայաստանի՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված երկրի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին և խախտելով Ժնևի կոնվենցիան։

Հայաստանը Կովկասի կենսաբազմազանության թեժ կետերից է. կենդանական աշխարհի ավելի քան 500 տեսակ և բուսական աշխարհի 144 տեսակ համարվում են էնդեմիկ: Հայաստանի միջազգայնորեն կարևոր հարուստ կենսաբազմազանությունը ներառում է 377 թռչունների տեսակներ, համաշխարհայնորեն վտանգված 14 թռչուն, 18 Կարևորագույն թռչնաբանական տարածքներ (IBA), «Էմերալդ» համաշխարհային էկոլոգիական ցանցում ներառված 9 բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածքներ, Թիթեռների ապրելավայրի կարևորագույն 12 տարածք (PMA) և 32 Կարևոր բուսաբանական տարածք (IPA), որոնք ընդհանուր առմամբ ընդգրկում են Հայաստանի շուրջ 15%-ը:

Ադրբեջանի ռազմական ագրեսիան ուղղակի ազդեցությամբ ծայրահեղ վտանգում է Սևանա լճի, Ջերմուկի, Նորավանքի, Գորայքի, Մեղրիի և Զանգեզուրի ԿՏԹ-ները։ Սևանա լճի ԿԹՏ-ում է տեղակայված Հայկական որորի՝ աշխարհում մեծությամբ երկրորդ գաղութը․ Հայաստանում է գտնվում հայկական որորի եվրոպական պոպուլյացիայի շուրջ 40%-ը:

Հայաստանի արևելք-հարավ սահմանագծի երկայնքով Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները, դրանց արդյունքում բռնկված անտառային հրդեհները սպառնում են համաշխարհային և ազգային կարմիրգրքային տեսակների, ինչպիսիք են Կովկասյան հովազը (Panthera pardus tulliana), հայկական մուֆլոնը (Ovis gmelini gmelini), բեզոարյան այծը (Capra aegagrus aegagrus), գորշ արջը (Ursus arctos syriacus), կովկասյան լուսանն (Lynx lynx dinniki) ու եվրասիական ջրասամույրը (Lutra lutra):

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը կոչ է անում համաշխարհային բնապահպանական համայնքի իր բոլոր գործընկերներին դատապարտել ադրբեջանական ագրեսիան հայկական հողի վրա»։

Ադրբեջանի զինված ուժերը 2021թ. մայիսի 12-ին Գեղարքունիքի և Սյունիքի մարզի երեք ուղղություններով ներխուժել էին ՀՀ սուվերեն տարածք և դիրքավորվել ու չէին լքում ՀՀ տարածքը: Իսկ 2022թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սանձազերծել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ՝ թիրախավորելով ոչ միայն դիրքեր, այլ քաղաքացիական ենթակառուցվածքներ,խաղաղ բնակիչների: Օգտագործվում էին հրետանի, ԱԹՍ-ներ: Հայկական կողմը վերջին տվյալներով 105 հաստատված զոհ ունի: Վիրավորվել է 6 քաղաքացիական անձ: Կրակը դադարել է սեպտեմբերի 14-ին՝ 20:00-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում