Tuesday, 23 04 2024
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել

Մենք հարցեր չունենք՝ ուզում եք դուրս եկեք ՀԱՊԿ-ից, հրավիրեք Ֆրանսիային ու ԱՄՆ-ին թող լուծեն խնդիրը․ Տարասով

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն ուրբաթ օրը բանակցություններ կանցկացնեն՝ քննարկելու իրավիճակը Հարավային Կովկասում, լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այս շաբաթ մենք հուսով ենք, որ տեսչական խումբը, այնուամենայնիվ կժամանի սահման, որպեսզի պատրաստի իր զեկույցը ՀԱՊԿ երկրների ղեկավարների համար։ Իսկ վաղը տեղի կունենա հանդիպում նախագահ Ալիևի հետ »,- Պեսկովի խոսքերն են մեջբերում ռուսաստանյան լրատվամիջոցները։

Նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը մասնակցում են ուզբեկական Սամարղանդ քաղաքում այսօր մեկնարկող Շանհայան համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։

Երեկ կառավարությունից փոխանցել են, որ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի վաղը այդ գագաթնաժողովին։

Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը գտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին  այս օրերին տեղի ունեցողը տարօրինակ է թվում․ «Օրերս Բրյուսելում տեղի էր ունեցել Փաշինյանի ու Ալիևի հանդիպումը, որտեղ քննարկում էի գնացել խաղաղության պայամանագրի նախապատրաստման շուրջ։ Հետագայում Մոսկվայում փոխվարչապետերի մակարդակով հանդիպում տեղի ունեցավ՝ սահմանների դեմարկացիայի վերաբերյալ։ Այսպիսի երկու գործընթաց էր տեղի ունեցել, որոնք բարդ էր, շատ տարաձայնություններ են առաջացնում, բայց այնուամենայնիվ  դա խաղաղ գործընթաց էր և պետք է, որ բերեր լարվածոՒթյան թուլացմանը, իսկ քաղաքական կամքի առկայության դեպքում՝ որոշակի  համաձայնությունների ձեռքբերմանը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Տարասովի՝  այս ֆոնին ռազմական բախումները մի շարք հարցեր են առաջացնում․ «Ես կարող եմ հետևություն անել, որ կողմերից մեկը, հնարավոր է նաև երկուսը՝ հետաքրքրված են, որ այդ գործընթացները չեղարկվեն։ Թող դրանք լինեին Բրյուսելի հովանու ներքո, այդուհանդերձ դրանք խաղաղ գործընթացներ էին, որոնք չեղարկվում են։ Ինչպես հայտնի է՝ Հայաստանը դիմել է ՄԱԿ ԱԽ, ՀԱՊԿ, բայց հարցն այն է, որ սահմանների դելիմիտացիայի բացակայության դեպքում շատ դժվար կլինի որոշում կայացնել։ Պատահական չէ, որ ՀԱՊԿ-ը որոշեց առաքելություն ուղարկել՝ տեղում իրավիճակը պարզաբանելու համար»,-ասաց նա։

Մեր զրուցակիցը գտնում է, որ Սամարղանդ քաղաքում  անցկացվող Շանհայան համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին Ռուսաստանը կփորձի իրավիճակի շուրջ պարզաբանումներ ստանալ՝ Էրդողանից ու Ալիևից․ «Փաշինյանը հրաժարվեց գնալ։ Կարծում եմ, որ  մյուս երկուսի հետ կքննարկվի էսկալացիան և կարվի հնարավոր ամեն բան, որ դրանք չվերաճեն լայնամասշտաբ  պատերազմական գործողությունների։ Ադրբեջանն իր խնդիրը լուծել է, շրջանները վերադարձրել է և հիմա պետք է այդ ամենն ամրագրի իրավական տեսքով։ Միգուցե սակայն Բրյուսելում եղել են որոշակի դժվարություններ, անհամաձայնություններ և Ալիևը փորձում է ուժի ճանապարհով դրանք  լուծել։ Բայց ամեն դեպքում գտնում եմ, որ կողմերը հետաքրքրված չեն լայնամաշստաբ գործողություններով որովհետև դա տեղի է ունենալու Հայաստանի տարածքում, իսկ այստեղ ՀԱՊԿ-ն։ Եթե Արցախում լինի՝ ռուս խաղաղապահներ են, ինչը նորից ռեալ չէ։ Պատահական չէ, որ Էրդողանին հրավիրել են Սամարղանդ, նա հիմա Մոսկվայի հետ կոնտակտներ է փնտրում, քանի որ խնդիրներ ունի Իրաքյան Քուրդիստանի հետ, Սիրիայում, կա նաև ուկրաինական ճգնաժամը»։

Նրա  կարծիքով՝ որոշ ուժեր  երկրների ներսում փորձում են ապակայունացնել իրավիճակն ու այդպիսով ինչ-ոչ խնդիրներ լուծել․ «Ես կասկածում եմ, որ այս ամենի արդյունքում Հայաստանում տաքացվում են հակառուսական տրամադրությունները, թե տեսեք՝  Մոսկվան մեզ քցեց, ՀԱՊԿ-ը մեզ չօգնեց, Փաշինյանը չգնաց  Սամարղանդ հենց այդ պատճառով։ Դա կնպաստի հակառուսական տրամադրությունների աճին, ինչը շատ անցանկալի է։ Իրավիճակը պահանջում է մանրակրկիտ  վերլուծություն, ամեն ինչ այնքան միանշանակ չէ, որքան դա փորձում են ներկայացնել պաշտոնական Երևանը, Պաշտոնական Բաքուն»։

Մեր այն դիտարկմանը, որ Հայաստանում ակնկալում են, որ Ռուսաստանն էլ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի նման մատնանշի ագրեսսոր պետությանը՝ լղոզված հայտարարություններ անելու փոխարեն, Տարասովն արձագանքեց․ «Մենք Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի դատողություններին չենք վստահում, նրանք մեր գործընկերները չեն։ Եթե ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ի վիճակի են ինքնուրույն կրագավորել իրավիճակը՝ թող կարգավորեն, Մոսկվան դրան չի խանգարում։ Մենք հարցեր չունենք՝ ուզում եք դուրս եկեք ՀԱՊԿ-ից։ Եթե ուզում եք հրավիրել Ֆրանսիային ու ԱՄՆ-ին, ապա ի սեր Աստծո արեք դա, մենք հարցեր չունենք»։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում