Մեր արտաքին քաղաքականությունը փորձում է խաղալ երկու ձիու վրա, երբ մեկ ձի ունենք, որը կաղ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց պատմաբան Աշոտ Ներսիսյանը:
Պատմաբանի խոսքով՝ Արևմուտքի հետ սիրախաղ ենք սկսել, բայց պետք է զգույշ լինել․ «Մոսկվան Բաքվին շշնջաց՝ արի մի սադրանք էլ սկսի ՀՀ դեմ, ես կանգնեցնեմ, որ Արևմուտքը հասկանա՝ այստեղ հարց լուծող չէ: Արևմուտքը հասկացավ՝ այստեղ կրակի վրա յուղ լցնողն ու հանգցնողը Ռուսաստանն է»: