Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

ՔԿՀ-ներից դուրս եկողների 50 տոկոսը պոտենցիալ հանցագործ են դառնում, որ փակեն այնտեղ իրենց լափողների պարտքերը

Նախորդ շաբաթ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, անդրադառնալով վերջին մեկ ամսվա ավազակային հարձակումներին, նշեց, որ դա բանդիտիզմ է, և չբացառեց, որ մի քանի ավազակային հարձակում իրականացրած խմբավորման մեջ ներառված են իրավապահ համակարգի նախկին աշխատակիցներ:


Նրա խոսքերով՝ նրանք այնպիսի հմտություններ են դրսևորում, որ ենթադրվում է, թե նախկին հատուկ ջոկատների, հատուկ խմբավորումների անդամներ են: Ավելին՝ նրանք աշխատում են բացառել բոլոր այն սխալները, որ հանցագործները թույլ են տալիս դեպքի վայրում:


Այս մեղադրանքի շուրջ զրուցեցինք Ազգային անվտանգության վարչության պետի նախկին տեղակալ, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի հետ:


– Պարոն Եղիազարյան, որքանո՞վ են հիմնավոր ոստիկանապետի հնչեցրած մեղադրանքերը:


– Մի երկրում, որտեղ մենք ենք հայտնվել, մեր հասարակությունն է հայտնվել, խոսել ոստիկանության նախկին աշխատակիցների մասին, որոնք կարող են նմանատիպ հանցագործություն կատարել՝ ուղղակի ծիծաղելի է:


Եթե ոստիկանապետը տվյալներ ունի կոնկրետ մարդկանց մասին, որոնք հանցագործությունը կատարել են, դա հարցի այլ կողմն է: Նման հանցագործ խմբավորումները կարող են նաև կազմված լինել ոստիկանության նախկին աշխատողներից: Դա միայն Հայաստանում չէ, ամբողջ աշխարհում նման բան կա, բայց մեր երկրում խոսել նախկին ոստիկանների մասին, երբ հանցագործները ուղղակի ակնառու և համատարած թալան են տանում՝ դա այլ հարց է: Մենք տեսնում ենք, թե ինչպես են ամեն օր, ամեն վայրկյան ավազակային հարձակում գործում մեր ազգաբնակչության նկատմամբ: Նախկին աշխատակիցների մասին խոսելն ուղղակի անհեթեթ եմ համարում: Կրկնում եմ՝ եթե կոնկրետ տվյալ չկա: Այսինքն՝ մենք այսօր ապրում ենք ավազակների մեջ, իսկ որ նախկին ոստիկանները կարող էին նման բան անել՝ ուղղակի ծիծաղելի եմ համարում: Հարցը շատ ավելի լայն է:


– Ի՞նչ առումով, եթե կարելի է՝ հստակեցեք:


– Տեսեք՝ այսօր ինչ է կատարվում մեր քրեակատարողական հիմնարկներում: Այդ մարդիկ ոնց են դուրս գալիս քրեակատարողական հիմնարկներից, ինչո՞վ պետք է ապրեն: Ես ձեզ միանշանակ ասեմ՝ քրեակատարողական հիմնարկներից դուրս եկողների 50 տոկոսը պարտադրված են հանցագործություն կատարել, որպեսզի փակեն իրենց պարտքերը: Այն պարտքերը, որ էդ մարդկանցից լափել են քրեակատարողական հիմնարկներում: Հեռախոսի վարձ, ապրելու վարձ, ամեն ինչի վարձ են նրանք մուծում: Վերցրեք վիճակագրությունը, թե ամեն ամիս մեր քրեակատարողկան հիմնարկներից քանի մարդ է ազատ արձակվում: Այդ մարդկանց 50 տոկոսը պոտենցիալ հանցագործներ են, որովհետև նրանք այնտեղից դուրս են գալիս ահավոր պարտքերով: Այսինքն՝ պետությունն ամեն ինչ անում է, որպեսզի այնտեղից դուրս եկող մարդը ստիպված հանցագործություն կատարի: Մի կողմից՝ աշխատանք չկա, մյուս կողմից՝ վարձերը պետք է մարվեն: Այս խնդիրները թողած մի կողմ, մեր սոցիալական վիճակը թողած մի կողմ՝ խոսել ոստիկանության նախկին աշխատողի մասին՝ դա անհեթեթ եմ համարում: Հանցագործությունը ծնող պատճառները մեր հայրենիքում, ցավոք սրտի, այնքան բազմազան են և բազմերանգ, որ այդ խճանկարի մեջ ոստիկանության նախկին աշխատողը ուղղակի տեղ չունի, եթե նրանց հայտարարության տակ կոնկրերտ տվյալ թաքնված չէ:


– Հնարավո՞ր է՝ նրանք հիմքեր ունենան նման հայտարարություն անելու համար, քանի որ ոստիկանապետը նշեց, որ նյութեր կան, բայց դեռ մշակման կարիք ունեն:


– Այդ հայտարարության տակ թաքնված է մեկ այլ սոցիալական խնդիր: Ցավոք սրտի, այն մարդիկ, ովքեր իրենց կյանքը նվիրել են հանցագործության դեմ պայքարին, այսօր ստանում են խղճուկ թոշակներ, խղճուկ… Գուցե այստեղ նոր հարց է բարձրանում՝ եթե նա տվյալ ունի, որ նախկին ոստիկաններից է բաղկացած հանցավոր խումբը, ուրեմն նախևառաջ պետք է մտածեն մարդկանց ուղղակի մինիմալ կենսամակարդակը ապահովելու համար թոշակների մասին: Այսօր իմ ընկերները՝ ոստիկանության նախկին աշխատողները, խղճուկ թոշակներ են ստանում, որը չի համպատասխանում մինիմալ զամբյուղին: Այնպես որ, այստեղ էլ ծնող պատճառներ կան: Բայց և այնպես, պետք է ասեմ, որ ոստիկանության նախկին աշխատողների մեջ նաև գոյություն ունի բարոյական շատ բարձր մակարդակ, ինչը չեմ կարող համեմատել այսօրվա թալանչիների հետ: Նրանք բարոյականություն չունեն:


– Կարելի՞ է ասել, որ այդ հայտարարության տակ իրական հետքը թաքցնելու նպատակ կա:


– Ես նույնիսկ մտածում եմ, որ տեսնելով ոստիկանության նախկին աշխատակիցների մեջ օր օրի աճող ցասումը, գուցե սա այդ ցասումը զսպելու մահակներից մեկն է, թե՝ տեսեք, հակառակ դեպքում նման բաների մեջ կարող ենք ձեզ մեղադրել: Որովհետև նրանց ցասումը մասնագիտացված ցասում է և  ուստի՝ գործող կլանի համար խիստ վտանգավոր: Այ, թող բարի լինեն՝ մտածեն այդ մարդկանց թոշակները բարձրացնելու մասին, ոչ թե նախապես պախարակելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում