Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Ադամ Շիֆը Ադրբեջանի չհրահրված հարձակումը դատապարտող բանաձև է ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում

Կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի ղեկավարության հետ միասին շրջանառության մեջ է դրել երկկուսակցական օրինագիծ, որը դատապարտում է Հայաստանի և Արցախի հանրապետությունների վրա Ադրբեջանի չհրահրված հարձակումները:

Այդ մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը՝ նշելով, որ Ներկայացուցիչների պալատում ներկայացված բանաձևը «անհապաղ և անվերապահ հրադադարի» և «Ադրբեջանին հատկացվող բոլոր տեսակի օգնությունները անհապաղ դադարեցնելու» կոչ է անում:

«Մենք ծափահարում ենք նախագահող Շիֆին և հանձնախմբի ղեկավարությանը Ադրբեջանին բոլոր օգնությունները դադարեցնելու կոչ անող այս պատեհաժամ բանաձևը ներկայացնելու համար», – ասել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիերը և Դեյվիդ Վալադաոն իրենց հայտարարության մեջ ասել են. «Մենք խստորեն դատապարտում ենք ադրբեջանական զինված ուժերի մահաբեր հարձակումները ինքնիշխան Հայաստանի տարածքում:

Ադրբեջանական բռնության այս աղաղակող էսկալացիան ցույց է տալիս, թե որքան սանձարձակ է դառնում Ալիևի ռեժիմը, երբ նրա չհրահրված ագրեսիան հանդիպում է միջազգային հանրության խուլ լռությանն ու անտարբերությանը՝ խրախուսելով Ադրբեջանին շարունակելու և ընդլայնելու իր հարձակումները: Մենք կոչ ենք անում Բայդենի վարչակազմին և Պետդեպարտամենտին միանշանակ դատապարտել Ադրբեջանի գործողությունները և անհապաղ դադարեցնել բոլոր տեսակի օգնությունը Ալիևի ռեժիմին: Եվ մենք ամուր կանգնած ենք Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին՝ աջակցելով նրանց տարածքային ամբողջականությանը և խաղաղության ու ազատության նրանց իրավունքին»:

Բանաձևն ընդգծում է «Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի չհրահրված հարձակումը» 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ինտենսիվ հրետակոծություններով և անօդաչու սարքերով հարվածներ հասցնելով Հայաստանի Հանրապետության Վարդենիս, Ջերմուկ, Գորիս և Տաթև բնակավայրերին, ինչպես նաև՝ Արցախի Կարմիր, Շուկա և Թաղավարդ գյուղերին: Նշվում է, որ տվյալ պահի դրությամբ ադրբեջանական հարձակումները հանգեցրել է առնվազն 105 հայ զինվորի և խաղաղ բնակիչների մահվան, ինչպես նաև բազմաթիվ վիրավորների:

Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվել նաև խաղաղ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր:

Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծությամբ թիրախավորում են Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված դիրքերը, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերը:

Սեպտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հաղորդել է, որ ժամը 15:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կրկին ծայրահեղ լարվել է: Ժամը 13:00-ից սկսած՝ Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր:

Հատկանշական է, որ հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին:

Նախնական տվյալներով հայկական կողմն ուներ 49 զոհ: Սեպտեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտնեց, որ սեպտեմբերի 14-ի դրությամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասել է 105-ի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում