Կորցրել ենք Արցախը, բայց գինը շարունակում է վճարել Հայաստանը, սա աբսուրդ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:
Սուրենյանցը պնդում է, որ 98-ի իշխանափոխությունից հետո մինչև 2020-ը բոլոր իշխանությունները փչացրել են ԼՂ կոնտեքստը, մոտեցրել պատերազմը․ «Նոյեմբերի 9-ը առարկայացրեց Հայաստանի սուբյեկտության շեշտակի անկումը: Նոյեմբերի 9-ով մեզ ապտակ են հասցրել և մեզ թելադրում են որոշակի խաղի կանոններ: Նոյեմբերի 9-ը առարկայացրեց Հայաստանի քաղաքական-դիվանագիտական մեկուսացումը»:
Սուրենյանցը հռետորական հարց տվեց՝ Արցախի քաղաքական էլիտան գո՞հ է, որ իր կապրիզի հետևանքով գնում է ՀՀ և Արցախի կարգավիճակի նույնացում: