Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ՀՀ իշխանությունները պարտավոր են հրաժարվել ՀՀ և Արցախի շահերից չբխող անպտուղ օրակարգերից․ Ազատ դեմոկրատներ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններն ակնհայտ պատերազմ է և ռազմական ագրեսիա Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ և ոտնձգություն ՀՀ սուվերեն սահմանների նկատմամբ: Ադրբեջանական զինված ուժերը նաև խոցել են քաղաքացիական օբյեկտներ, կան զոհեր և վիրավորներ քաղաքացիական անձանց շրջանակում, ինչն ակնհայտ ռազմական հանցագործություն է և խախտում է միջազգային մարդասիրական իրավունքները:

Մտահոգիչ փաստ է, որ այս օրհասական պահին ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունն ու ՀԱՊԿ-ը, ունենալով բոլոր ռազմական-քաղաքական լծակները և ազդեցությունը կանխելու ադրբեջանական ագրեսիան, չեն իրականացնում իրենց նույնիսկ պայմանագրային պարտավորությունները: Ավելին՝ Ռուսաստանը և դե ֆակտո վերջինիս կողմից ղեկավարվող ՀԱՊԿ-ը իրենց անգործությամբ և ոչ հասցեական ու անպտուղ հայտարարություններով ապացուցում են, որ ՀՀ նկատմամբ ադրբեջանական ագրեսիան իրականացվում է Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի ակնհայտ աջակցությամբ:

Նաև պետք է փաստել, որ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևիցե միջազգային երաշխիքներ չի տվել և չի տալիս ՀՀ և Արցախի անվտանգության ապահովման հարցում, ավելին՝ այս 2 տարիների ընթացքում ապացուցվել է այդ հայտարարության խոցելիությունը, իսկ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմն ավելորդ անգամ ապացուցում է, որ անթույլատրելի է կառչել այդ փաստաթղթից և մեր անվտանգությունն ապավինել դրանում ուրվագծված խաղաղության օրակարգին:

Ոստի, վերոհիշյալ ցցուն հանգամանքները հաշվի չառնելը և հույսն իրեն սպառած անվտանգային համակարգերի վրա դնելը ոչ այլ ինչ է, եթե ոչ հանցավոր անգործություն, և գնահատելով պահի լրջությունը, Հայաստանի և Արցախի անվտանգությունն ապահովելու համար պետք է ժամ առաջ իրականացնել հետևյալ անհապաղ քայլերը.

ՀՀ իշխանությունները պարտավոր են հրաժարվել անընդհատ արդարացման, պաշտպանվողական և մեզ պարտադրվող՝ ՀՀ և Արցախի շահերից չբխող անպտուղ օրակարգերից ու միակողմանի խաղաղասիրական ճառերից՝ առաջնորդվելով բացառապես ՀՀ և ՀՀ քաղաքացու շահերից բխող նախաձեռնողական օրակարգով:
Պետք է ՄԱԿ Անվտանգության խորհրդին դիմելուց բացի պահանջել հետևյալ քայլերի իրականացում՝

ա) պատժամիջոցներ կիրառել ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն և ռազմական հանցագործություն կատարած Ադրբեջանի նկատմամբ,

բ) հայ-ադրբեջանական սահմանին տեղակայել ՄԱԿ խաղաղապահ ուժեր և սահմանի ողջ երկայնքով իրականացնել մշտադիտարկում, այլապես տարածաշրջանը կարող է վերածվել ռազմական թեժ գործողությունների թատերաբեմի, որը կբերի պայթունավտանգ և անդառնալի հետևանքների՝ հանգեցնելով մարդկային մեծաքանակ կորուստների:

Հայաստանի Հանրապետությունը պետք է անհապաղ դիմի բոլոր միջազգային կառույցներին, այդ թվում նաև Հաագայի Միջազգային քրեական դատարանին՝ ճանաչելով վերջինիս իրավազորությունը՝ Ադրբեջանի իշխանություններին պատասխանատվության ենթարկելու համար:
Հայաստանի և Արցախի պաշտպանությունը ժամ առաջ հավուր պատշաճի իրականացնելու համար Հայաստանը պետք է դիմի բարեկամ երկրներին, բացի քաղաքական-դիվանագիտական աջակցությունից, բոլոր հնարավոր ճանապարհով ստանալու ռազմական աջակցություն, ինչպես նաև ձեռք բերելու զենք զինամթերք՝ հատկապես հաշվի առնելով հանգամանքը, որ նման պատրաստակամություն հայտնած երկրներ կան:

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների ընտանիքներին, քաղաքացիական անձանց, վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Այսօր, առավել քան երբևէ մենք ունենք միասնականության և բռունցքվելու կարիք: Աստված պահապան մեր հերոսական ժողովրդին և բանակին:

Ազատ Դեմոկրատներ Կուսակցություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում