Tuesday, 06 12 2022
01:04
Մունդիալ-2022. Բրազիլիան քառորդ եզրափակչում է
01:00
Հարավաֆրիկյան Հանրապետությունում մկրտությունից հետո գետում հայտնաբերվել է 14 մարդու դի
Բրնձի գներն աճել են 9.2, մակարոնեղենինը՝ 28.1 տոկոսով
Ճանապարհային դեպարտամենտից վստահեցնում են՝ ավտոճանապարհները 24-ժամյա ռեժիմով մաքրում են ձյունից
«Հրազդան» ԲԿ-ում նորածին է մահացել, մայրը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք
Քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի և ջրային ոլորտներին վերաբերող հարցեր
Լաչինի միջանցքում ադրբեջանական մաքսակետ տեղադրելու լուրը իրականությանը չի համապատասխանում. Արցախի ԱԽ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանցիներ չեն լինելու․ ԱՀ ԱԱԾ
Եթե Վոլկովն անձամբ է գնացել այդ մարդկանց դիմավորելու՝ նշանակում է խաղաղապահները տեղյակ էին ակցիայից
Պուտինը Mercedes-ով անցել է Ղրիմի կամրջով
ԲՏԱ փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
Երևանը պետք է ԱՄՆ-ին հստակ բացատրի՝ որտեղ է ինքը և ինչ է ուզում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է «Հարկերը և կայուն զարգացման նպատակները» երկխոսությանը
Եթե ռուսները ծախեն Լաչինի միջանցքը, շամպայնի փականի նման պետք է դուրս շպրտվեն Հայաստանից
21:53
Մունդիալ-2022. Խորվաթիան դրամատիկ պայքարում հաղթեց Ճապոնիային
Մարզերում անշարժ գույքի վարձակալության գործարքներն աճել են
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել
Գեղարքունիքի մարզում փակ ճանապարհներ չկան
21:10
Ճապոնիայում ձերբակալվել են երեխաներին խոշտանգած մանկապարտեզի աշխատակիցները
21:00
ՀԴԲ տնօրենը խոսել է Tiktok-ի վտանգներից
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մասնակիցներն ազդարարեցին մրցույթի մեկնարկը՝ վառելով Երևանի գլխավոր տոնածառի լույսերը
Հանրապետությունում կան դժվարանցանելի ճանապարհներ
Հայաստանում գնաճը նոյեմբերի դրությամբ կազմել է 8.8 տոկոս
Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը կեղծ են. Արցախի ԱԱԾ
20:10
Լեհաստանը լիովին աջակցում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Վրաստանի ցանկությանը
Օրվա թիվը` 1.540.000
Հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 1.5 միլիոնը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի նախագահն ընդունել է Թուրքիայի ռազմական ղեկավարությանը

Ադրբեջանը ձգտում է բռնազավթել ՀՀ տարածքը. ԳԱԱ-ի հայտարարությունը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հայտարարություն է տարածել սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի հանդեպ Ադրբեջանի իրականացրած հերթական ագրեսիայի կապակցությամբ, որում նշված է.

«2022 թ. սեպտեմբերի 13-ից ադրբեջանական զինված ուժերը, կիրառելով տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ ծանր հրետանի, ականանետներ ու անօդաչու թռչող սարքեր, զանգվածային կրակ են բացել ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի տարածքներում տեղակայված հայկական զինված ուժերի և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ՝ պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, առանձին հատվածներում փորձել ներթափանցել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։

Այդ հերթական արգեսիվ քայլով մեկ անգամ ևս պարզ է դառնում, որ Ադրբեջանը ոչ միայն նպատակ չունի առաջնորդվել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներով, այլև, օգտվելով ռուս-ուկրաինական առճակատման հետևանքով աշխարհում ստեղծված ներկա բարդ ռազմաքաղաքական իրավիճակից, ձգտում է բռնազավթել ՀՀ տարածքը՝ երբեմնի հայկական Նախիջևանի հետ ցամաքային միջանցք հաստատելու պատճառաբանությամբ։

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան դիմում է համաշխարհային հանրությանը՝ պահանջելով ձեռնպահ մնալ անհասցե հայտարարություններից և խստորեն դատապարտել Ադրբեջանի հերթական ագրեսիան Հայաստանի նկատմամբ ու ձեռնարկել իրական միջոցներ իրավիճակը կայունացնելու ուղղությամբ։

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան իր պատրաստակամությունն է հայտնում հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու հայրենի երկրի պաշտպանության գործին և, խիստ կարևորելով ներկա պահին ազգային համերաշխության անհրաժեշտությունը, կոչ է անում հանրության բոլոր ուժերին թիկունք լինել Հայոց բանակին, միասնաբար հանդես գալ թշնամու դեմ, զինվել հայրենի հողի, Հայոց պետականության պաշտպանության վճռականությամբ և հաղթանակի հավատով»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում