Tuesday, 06 12 2022
01:04
Մունդիալ-2022. Բրազիլիան քառորդ եզրափակչում է
01:00
Հարավաֆրիկյան Հանրապետությունում մկրտությունից հետո գետում հայտնաբերվել է 14 մարդու դի
Բրնձի գներն աճել են 9.2, մակարոնեղենինը՝ 28.1 տոկոսով
Ճանապարհային դեպարտամենտից վստահեցնում են՝ ավտոճանապարհները 24-ժամյա ռեժիմով մաքրում են ձյունից
«Հրազդան» ԲԿ-ում նորածին է մահացել, մայրը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք
Քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի և ջրային ոլորտներին վերաբերող հարցեր
Լաչինի միջանցքում ադրբեջանական մաքսակետ տեղադրելու լուրը իրականությանը չի համապատասխանում. Արցախի ԱԽ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանցիներ չեն լինելու․ ԱՀ ԱԱԾ
Եթե Վոլկովն անձամբ է գնացել այդ մարդկանց դիմավորելու՝ նշանակում է խաղաղապահները տեղյակ էին ակցիայից
Պուտինը Mercedes-ով անցել է Ղրիմի կամրջով
ԲՏԱ փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
Երևանը պետք է ԱՄՆ-ին հստակ բացատրի՝ որտեղ է ինքը և ինչ է ուզում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է «Հարկերը և կայուն զարգացման նպատակները» երկխոսությանը
Եթե ռուսները ծախեն Լաչինի միջանցքը, շամպայնի փականի նման պետք է դուրս շպրտվեն Հայաստանից
21:53
Մունդիալ-2022. Խորվաթիան դրամատիկ պայքարում հաղթեց Ճապոնիային
Մարզերում անշարժ գույքի վարձակալության գործարքներն աճել են
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել
Գեղարքունիքի մարզում փակ ճանապարհներ չկան
21:10
Ճապոնիայում ձերբակալվել են երեխաներին խոշտանգած մանկապարտեզի աշխատակիցները
21:00
ՀԴԲ տնօրենը խոսել է Tiktok-ի վտանգներից
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մասնակիցներն ազդարարեցին մրցույթի մեկնարկը՝ վառելով Երևանի գլխավոր տոնածառի լույսերը
Հանրապետությունում կան դժվարանցանելի ճանապարհներ
Հայաստանում գնաճը նոյեմբերի դրությամբ կազմել է 8.8 տոկոս
Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը կեղծ են. Արցախի ԱԱԾ
20:10
Լեհաստանը լիովին աջակցում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Վրաստանի ցանկությանը
Օրվա թիվը` 1.540.000
Հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 1.5 միլիոնը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի նախագահն ընդունել է Թուրքիայի ռազմական ղեկավարությանը

Կովկասյան նոր հեռանկարի ուրվագիծ, որ անհանգստացնում է Ալիևին

Փարիզն ազդակներ է ուղարկում արցախյան կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ–ի գծով շփումները վերսկսելու պատրաստակամության մասին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը, նշելով սակայն, թե միևնույն ժամանակ չկա երաշխիք, որ Ֆրանսիան ու ԱՄՆ դարձյալ չեն արգելափակի այդ ձևաչափի աշխատանքը: Ռուսաստանցի դիվանագետի հայտարարությունն արժանի է ուշադրության: Խնդրի նախապատվությունը թերևս հայտնի է շատերին, եթե ոչ բոլորին, ու թերևս չկա վերապատմելու կարիք: Գոնչարի հայտարարությունն ուշադրության է արժանի բավականին նուրբ մի համատեքստում, որին անդրադարձել եմ սեպտեմբերի 12-ին՝ մինչ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական ագրեսիայի դրսևորումը: : Խոսքը Ուշագրավ «նախադեպ» Վրաստանում. ինչ սպասել Հայաստանին հոդվածի մասին է, որտեղ ուշադրություն էի հրավիրել ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի թվիթերյան գրառմանը: Գրառումը առնչվում էր Վրաստանին, վրացական հակամարտությանը, բայց դիտարկման արժանի էր ռեգիոնալ համատեքստով: Մասնավորապես, ԵՄ հատուկ ներկայացուցիչը Վրաստան կատարած այցից հետո գրառում էր արել, որ «մոտ ժամանակներում» կա Ժնևի ձևաչափով քննարկումները վերսկսելու հնարավորություն: Իսկ խոսքը մի ձևաչափի մասին է, որտեղ աբխազական և օսական հարցերի քննարկումը տեղի է ունենում ԱՄՆ, ԵՄ, ՌԴ, ՄԱԿ, Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ, նաև հրավիրվում են ներկայացուցիչներ Աբխազիայից և Օսիայից: Այսինքն, խոսքը մի իրավիճակի մասին է, երբ մեկ սեղանի շուրջ կարող են նստել Ուկրաինայի պատերազմում միմյանց դեմ դուրս եկած Արևմուտքն ու Ռուսաստանը և կարող են քննարկել Կովկասի համար կարևոր հարցեր: Իսկ ամբողջ խնդիրն այն է, որ Կովկասի հարցերը կարող են դիտվել առավել ամբողջական ձևաչափում, քան նախկինում: Իսկ դա նշանակում է, որ կա հավանականություն, որ այդ տրամաբանությունը կարող է տարածվել նաև արցախյան, հայ-ադրբեջանական հակամարտության վրա:

Ի վերջո, թերևս բոլորովին զուտ ֆորմալ-գործառութային արձանագրում չէ, որ Մինսկի խմբի համանախագահ եռյակը իր համանախագահներին սկսել է ներկայացնել որպես Կովկասի հարցերի հատուկ ներկայացուցիչներ: Ու թերևս այս հանգամանքն է ամենից շատ անհանգստացնում է ներկայումս Ադրբեջանին, այսինքն Կովկասի հարցերում Արևմուտք-Ռուսաստան համատեղ քննարկումները վերսկսելու հավանականությունը, ինչը Բաքվի համար անցանկալի հանգամանք է և հակասում է այն տրամաբանությանը, որ Ադրբեջանը առաջ է մղում 44-օրյա պատերազմից հետո, այսինքն արցախյան հարցը «փակելու» տրամաբանությանը: Ընդ որում, այդ հարցում Ադրբեջանի մոտեցումը թերևս ողջունելի է Թուրքիայի և Իրանի համար, որոնք ամենևին ոգևորված չեն լինի կովկասյան ռեգիոնի հարցում Արևմուտք-Ռուսաստան հաղորդակցության ձևաչափի վերականգնմամբ: Եվ թերևս այստեղ է նաև պատճառներից մեկը, որ Իրանը պարբերաբար խոսում է Կովկասում «աշխարհաքաղաքական փոփոխությունների» անթույլատրելիության մասին, ինչը հերթական անգամ հնչել էր Իրանի արտգործնախարարի շուրթերից՝ ՌԴ դեսպանի հետ հրաժեշտի հանդիպմանը: 44-օրյա պատերազմից հետո Իրանը ռեգիոնալ աշխարհաքաղաքական իրավիճակը տեսնում է այսպես ասած հենց ռեգիոնի սուբյեկտների շրջանակում, ինչի վերաբերյալ նախաձեռնությամբ ի դեպ Թեհրանը աշխատել է դեռևս 44-օրյա պատերազմի օրերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում