Saturday, 14 09 2024
Ալթայի երկրամասում թեթև ինքնաթիռ է կործանվել
Դուշանբեում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան
11:30
Հեյդար Ալիևի հիմնադրամը կֆինանսավորի Վատիկանի Սուրբ Պողոսի տաճարի վերականգնումը
Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսը հյուրընկալել է Թուրքիայի փոքրամասնությունների մամուլի ներկայացուցիչներին
11:00
Նավթի գները նվազել են – 13/09/24
«Opel»-ը բախվել է կայանված «ցեմենտավոզին»․ կա զոհ․ ըստ հավաքվածների՝ 2 աղջիկներ նշել են, թե իրենք են դարձել վթարի պատճառ
Եվրամիությանը անդամակցելու մեր հայտը Հայաստանի անվտանգության բարձիկը ևս մեկ աստիճանով կբարձրացնի
Հորդառատ անձրևից առաջացած պատահարների վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ
Միջանցքի հարցը Իրանի համար գոյաբանական խնդիր է. նա պաշտպանում է իր տարածքային ամբողջականությունը
Հացատանը հրդեհ է բռնկվել
Վրացական տուրիզմի հաջողության գաղտնիքը. նրանք վաճառում են, ոչ թե տուրփաթեթներ, այլ էմոցիաներ
Հրդեհ ավտոտնակում
09:30
Պետք է ընտրեն «երկու չարիքից փոքրագույնը»․ Հռոմի պապը քննադատել է Թրամփին և Հարիսին
Լարսը բաց է
Ֆրանսիայի արտգործնախարարի այցը Հայաստան՝ Մակրոնից առա՞ջ, թե՞ նրա փոխարեն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Սպասվում են տեղումներ
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին
Երևանում. հեռուստաաշտարակը
ՔՊ նիստում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով
Ջրալցումներ՝ հորդառատ անձրևի հետևանքով
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում զբոսայգու կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են
00:00
ԱՄՆ-ի ընտրությունները չեն փոխի բացասական իրավիճակը ռուս-ամերիկյան հարաբերություններում․ ՌԴ դեսպան
Բուժքույրը՝ կալանավորին թմրամիջոց փոխանցող․ նրան ձերբակալել են
Տիգրան Համասյանի համերգից հետո տեղի ունեցած միջադեպը դեռևս նախաքննության փուլում է
Սևանի ձկնորսները կրկին հարձակվել են ջրային պարեկների վրա
Վարչապետի ելույթն Ապագայի գագաթնաժողովին ընդառաջ կազմակերպված գլոբալ արշավի ընթացքում
Պատմության անիվը հետ չի շրջվելու, որքան էլ որ Կրեմլում երազեն դրա մասին

Հստակ վտանգ կա, որ բախումները կարող են վերաճել լայնածավալ պատերազմի. ԱԳ փոխնախարարը՝ «Ռոյթերս»-ին

Հայաստանը հստակ վտանգ է տեսնում, որ Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցող մահացու բախումները կարող են վերաճել լայնածավալ պատերազմի, ուստի կոչ է անում մեծ տերություններին ավելի շատ ուշադրություն դարձնել ստեղծված ծանր իրավիճակին: Այդ մասին գրել է «Ռոյթերս» միջազգային լրատվական գործակալությունը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հետ հարցազրույցը:

«Դուք գիտեք, թե ինչքան անկայուն է իրադրությունը մեր տարածաշրջանում: Իրավիճակը, ինչպես արդեն նշեցինք, շարունակում է սրվել», – ասել է Հայաստանի փոխարտգործնախարարը:

«Ռոյթերս»-ի հարցին՝ կա՞ն արդյոք ռիսկեր, որ սահմանային էսկալացիան կարող է վերաճել լայնածավալ պատերազմի, Պարույր Հովհաննիսյանը պատասխանել է. «Հստակ վտանգ կա»:

Լոնդոնում հիմնված լրատվամիջոցը իր հերթին հավելել է, որ «Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք տասնամյակներ շարունակ հակամարտում էին Լեռնային Ղարաբաղի շրջանի համար, երկուշաբթի ուշ գիշերին իրենց սահմանին սկսված բախումները սկսելու համար միմյանց են մեղադրում»:

Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվել նաև խաղաղ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր:

Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծությամբ թիրախավորում են Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված դիրքերը, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերը:

Սեպտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հաղորդել է, որ ժամը 15:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կրկին ծայրահեղ լարվել է: Ժամը 13:00-ից սկսած՝ Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հատկանշական է, որ հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին:

Նախնական տվյալներով հայկական կողմն ուներ 49 զոհ: Սեպտեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտնեց, որ սեպտեմբերի 14-ի դրությամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմից զոհվել է 105 զինծառայող:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում