Thursday, 12 09 2024
Գեղարքունիքի մարզի հանրակրթական 97 հաստատությունների հատկացվել է 194 հեծանիվ
Սևանում տրվել է «Էներգաարդյունավետության ծրագրի» մեկնարկը
Մեկնարկել է «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության հայտերի ընդունումը
ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրել է 382 միլիոն 439 հազար դրամ
19:30
Բլինքենը ժամանել է Վարշավա՝ քննարկելու աջակցությունն Ուկրաինային
Արթիկում կկառուցվի բժշկական կենտրոն, Լանջազատում և Կանաչուտում՝ մանկապարտեզներ
19:15
Մեհրաբյան online
19:10
Վիետնամում թայֆունի զոհերի թիվը հասել է գրեթե 200-ի
Եթե ԵՄ գնալու նպատակ չդնենք կդանդաղի նաև ժողովրդավարական բարեփոխումներն ու տնտեսական դիվերսիֆիկացիան
Հայաստանը Բանգլադեշում և Նեպալում նոր դեսպան ունի
Ռուսաստանը ձգտում է անապատի վերածել Ուկրաինան` առաջին հերթին ոչնչացնելով նրա ենթակառուցվածքները
Խնձորեսկում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Ադրբեջանը մերժում է խաղաղության պայմանագիրը՝ ապահովելով ռեգիոնի վերահսկողությունը Ռուսաստանի կողմից
18:10
Միջազգային քրեական դատարանի նախկին նախագահ Չիլի Էբոե-Օսուջին անդամակցում է Զորյան ինստիտուտի ակադեմիական տնօրենների խորհրդին
Պատերազմից կորած զենքն ու 20 հազար դրամանոցները դաշույնի վրա
Մաքսանենգ ճանապարհով ադամանդանման քարերի ներմուծման փորձը կանխվել է
17:40
Ուկրաինան հայտնել է Սումիի մարզում ռուսական հարվածներից 14 վիրավորի մասին
9 տարի շարունակ հավաքագրել է հարկերը, սակայն չի մուտքագրել բյուջե
17:20
Հնդկաստանի ռազմածովային ուժերը պլանավորում են 300 մլն դոլար արժողությամբ հեռակառավարվող սուզանավեր կառուցել
Մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների համաժողովը
Հայաստանյան անշարժ գույքի շուկայի միտումները․ մասնագետների պարզաբանումերը
«Ռուսական բանակը Կուրսկից «քամում է» ուկրաինական զորքերը». Լավրով
«Խաղաղության խաչմերուկի» շահառուն են նաև Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը․ Պապոյան
Հայաստանի և Չինաստանի միջև ռազմական համագործակցությունն առաջընթաց է ապրել
Հայաստանը պատրաստ է կատարել այն, ինչը վարչապետը երեկ նշեց․ Պապոյանը՝ 9-րդ կետի մասին
16:40
«Մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին». Լուկաշենկո
Լրատվական-վերլուծական թողարկում
«Ռումբի առկայության մասին ահազանգը չի համապատասխանում իրականությանը». ՆԳՆ
«Ընդմիջում չե՞նք անում»․ Հրայր Թովմասյանի գործով դատավորը քնել է նիստի ժամանակ
Պուտինը հանդիպում է ունեցել Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ

Իտալացի խորհրդարանականները դատապարտում են Ադրբեջանի ագրեսիան՝ ակնկալելով միջազգային հանրության արձագանքը

Իտալիայի խորհրդարանի վերին և ստորին պալատների մի խումբ ներկայացուցիչներ հայտարարություն են տարածել հայ-ադրբեջանական սահմանին բռնկված հակամարտության վերաբերյալ՝ կոչ անելով դադարեցնել զինված ագրեսիան և հստակ մատնանշելով, որ այն տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում: Այդ մասին հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը՝ վկայակոչելով իտալացի խորհրդարանականների համատեղ հայտարարությունը:

Իտալացի խորհրդարանականները հույս են հայտնել, որ միջազգային հանրությունը բացահայտորեն կդատապարտի ագրեսոր կողմին:

«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում բռնկված ողբերգական հակամարտության լույսի ներքո և վշտացած զոհերի ընտանիքներով, որոնց թիվը, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, ցավոք, շարունակում է աճել, հույս ենք հայտնում, որ զինված ագրեսիան անմիջապես կդադարի, և որ միջազգային հանրությունը բացահայտորեն կդատապարտի ագրեսորին և ցանկացած գործողություն, որը խախտում է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը», – հայտարարել են Իտալիայի խորհրդարանականները:

Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շնորհակալություն է հայտնել հայտարարությունը ստորագրած բոլոր խորհրդարանականներին, մասնավորապես՝ Պաոլա Բինետտիին, Ստեֆանո Բորգեզիին, Ումբերտո Բուրատտիին, Լաուրա Կավանդոլիին, Ջուլիո Չենտեմերոյին, Վիտո Կոմենչինիին, Ջուզեպպե Դոնինային, Պաոլո Ֆորմենտինիին, Նիկոլո Ինվիդիային, Ելենա Մուրելլիին, Տուլիո Պատասինիին, Կատիա Պոլիդորիին, Ալբերտո Ռիբոլլային և Ջովաննի Տոմբոլատոյին՝ դավանած բարձր արժեքների և մշտապես արդարության կողքին կանգնելու համար:

Առանձին գրառումներ են արել նաև իտալական պառլամենտի վերին և ստորին պալատի մի շարք ներկայացուցիչներ: Ըստ Իտալիայում ՀՀ դեսպանության՝ Իտալիայի պատգամավորների պալատի անդամ Մասսիմիլիանո Կապիտանիոն դատապարտել է հարձակումը Հայաստանի վրա՝ հույս հայտնելով, որ հրադադարի մասին հայտարարությունը կհարգվի, և հայ ժողովուրդը կկարողանա վերջապես խաղաղ ապրել՝ առանց շարունակական և չարդարացված ագրեսիայի ենթարկվելու:

«Պետք է վերջ դնել պատերազմին», – շեշտել է իտալացի պատգամավորը:

Իտալիայի Սենատի անդամ Ալբերտո Աիրոլան խիստ մտահոգություն է հայտնել սեպտեմբերի 13-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած զինված բախումների առնչությամբ՝ նշելով, որ դա զինադադարի լուրջ խախտում է ադրբեջանական ուժերի ագրեսիայի հետևանքով, որը տասնյակ զոհերի պատճառ է դարձել հայկական կողմից:

«Բռնության գործողությունները պետք է դատապարտվեն: Էսկալացիա, որը սպառնում է նորից պայթեցնել հակամարտությունը, որը, ներկայիս միջազգային լարվածության շրջանակներում, կարող է նոր և շատ վտանգավոր հակամարտության ճակատ բացել Ռուսաստանի և Արևմուտքի միջև՝ ամբողջությամբ բխում է Էրդողանի Թուրքիայի շահերից, որն արդեն երկար ժամանակ թեժացնում է կրակը՝ հետապնդելով նեոօսմանյան հեգեմոնիայի իր ծրագրերը: Հուսով եմ, որ միջազգային հանրությունը կմոբիլիզացվի՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը վերականգնելու և պահպանելու համար», – Ֆեյսբուքի իր էջում գրել է Աիրոլան:

Իտալիայի Սենատի անդամ, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Առաջ, Իտալիա» կուսակցության խմբի ղեկավար Էնրիկո Աիմին նշել է, որ սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանի կողմից ձեռնարկված հարձակման հետևանքով 49 հայ զինվորների զոհվելու փաստը մեծ տագնապ է ստեղծել Եվրոպայում և ամբողջ աշխարհում: Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է իր ողջ վրդովմունքն արտահայտի բացարձակապես դատապարտելի այդ արարքի համար:

«Մենք մեր աղոթքով մոտ ենք զոհվածների ընտանիքներին: Անհրաժեշտ է նաև, որ հակամարտությունը արագ դադարեցվի իր սկզբնական փուլում՝ խուսափելու ավելի լուրջ հետևանքներից, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը, ինչը փորձ է արվում դժվարությամբ պահպանել այդպիսի խնդրահարույց տարածքում», – նշել է իտալացի սենատորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում