Ադրբեջանը Հայաստանի դեմ բացել է երկրորդ ճակատը. հարցերի հարցը «միջանցքն» է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հանուն Հանրապետության» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, իրավագետ Արտաշես Խալաթյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի համար իդեաֆիքս է դարձել Զանգեզուրյան միջանցքը, Ադրբեջանի ամբիցիաներին ջուր լցնող հիմնական սուբյեկտը Թուրքիան է․ «Ադրբեջանը ցանկացած պատեհությունը օգտագործելու է քաղելու առավելագույնը: Ադրբեջանի համար արդեն Արցախի հարցը չի կարևորվում: Ակնհայտ է, որ Ադրբեջանը Արցախի հարցում երկարաժամկետ կտրվածքում իրեն վստահ է զգում: Հայաստանը ևս ընդունում է, որ Արցախը այսօր ՌԴ-ի մանդատի ներքո է, ՀՀ-ն գետնի վրա անելիք չունի․ օրակարգում միջանցքի հարցն է»: