Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի ԱԳ նախարար Հուսեյն-Ամիր Աբդոլահիանի միջև:
Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը մտահոգիչ է և հայտարարել է, որ տարածաշրջանը պատրաստ չէ նոր հակամարտության: Նա ընդգծել է, որ Իրանի համար կարևոր են տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը և նրանց միջազգային սահմանների անձեռնմխելիությունը: Նախարարն ասել է, որ Իրանը կողմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների ճանապարհով հարցերի լուծմանը և պատրաստ է աջակցել այդ հարցում: