Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Գերխնդիր, որ Հայաստանից պահանջում է ամենօրյա աշխատանք և մեծ ռեսուրս

Նախօրեին խորհրդարանական ելույթով անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատգամավորների հարցերին պատասխանելիս անդրադարձավ նաև Հայաստան սպառազինոության ներկրման, ձեռքբերման և ներկրման խնդրին ու բարդություններին: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը չունի սպառազինության ձեռքբերման ֆինանսական խնդիր, խնդիրները լոգիտսիկ-քաղաքական են: Նիկոլ Փաշինյանն իհարկե հասկանալիորեն չի ներկայացնում մանրամասներ, սակայն նույնիսկ առանց խնդրի բարձրաձայնման էլ թերևս պարզ է վաղուց, որ կան քաղաքական խնդիրներ անկախ լոգիստիկայից, և կան լոգիստիկ խնդիրներ, որոնք անկախ չեն քաղաքականությունից: Ընդ որում, Հայաստանի համար խնդիրը արդիական է մշտապես: Օրինակ, չափազանց խոսուն էր այն, որ 2016 թվականի ապրիլյան քառօրյայից երկու օր անց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմում էր ՌԴ վարչապետ Մեդվեդևին, խնդրելով չուշացնել Հայաստանի ձեռք բերած սպառազինության մատակարարումը: Ավելին, իհարկե ոչ պաշտոնապես, սակայն հայտնի է, որ ՌԴ նախագահին այդօրինակ ոչ հրապարակային հարցադրումներով դիմել է նաև Հայաստանի նախագահ Սերժ  Սարգսյանը՝ 2014-15 թվականներին: իսկ այդ ընթացքում Ռուսաստանը պարտաճանաչ կերպով մատակարարում էր Ադրբեջանի գնած միլիարդավոր դոլարների արդիական սպառազինությունը: Այդ ամենն իհարկե Ռուսաստանի եվրասիական քաղաքականության ներքո էր, ինչին անդրադարձել եմ բազմիցս:

Միաժամանակ, Ռուսաստանը մշտապես «խանդով» է վերաբերել Արևմուտքի, կամ ռազմաարդյունաբերական տեխնոլոգիական առաջատար, իր համար մրցակից այլ սուբյեկտների հետ Հայաստանի ռազմա-տեխնիկական հարաբերության խորացմանը: Ընդ որում, «խանդը» այստեղ միանգամայն մեղմ ձևակերպում է, քանի որ դրան «չանսալու» պարագայում Հայաստանը կարող էր պարզապես ենթարկվել տարատեսակ ճնշումների, այդ թվում անվտանգության ոլորտում: Այսօր այդ իմաստով իրավիճակը բարդացել է ավելի, թե 44-օրյա պատերազմից հետո, թե նաև ուկրաինական պատերազմի ֆոնին, երբ մի կողմից կա ռուսական սպառազինության «հեղինակության» անկում, մյուս կողմից՝ Ռուսաստանը չի կարող լինել Հայաստանի սպառազինության արդյունավետ մատակարար, քանի որ մեծ ծավալի պահանջարկ ունի հենց իր ուկրաինական ռազմարշավի ֆոնին և ռուսական փորձագիտական դաշտում խոսվում է այն մասին, որ պահանջարկը բավարարելու համար ՌԴ ռազմաարդյունաբերական ձեռնարկությունները պետք է աշխատեն լիարժեք  երեք հերթափոխով: Սա Հայաստանի համար մի կողմից բարդություն է, մյուս կողմից սակայն փաստարկ՝ ընդդեմ ռուսական «խանդի», այլ ուղղություններից սպառազինություն ձեռք բերելու հարցում: Սակայն, իհարկե թյուրըմբռնում կլինի, եթե խնդիրը համարենք միայն Ռուսաստանը:

Լոգիստիկ խնդիրներ կան թե Իրանի, թե Վրաստանի քաղաքական դիրքավորումների առնչությամբ, որոնք իհարկե Հայաստանի դեմ չեն՝ բարեբախտաբար, սակայն մեկի դեպքում կապված են Ռուսաստանի հետ բարդ հարաբերությամբ, Թուրքիայի և Ադրբեջանի մեծ ազդեցությամբ, խոսքը Վրաստանի մասին է, մյուսի պարագայում կա Ադրբեջանի հետ խնդիր: Միաժամանակ, Իրանը, որ մեզ համար կարևորագույն պետություն է, շատ զգայուն է Իսրայելի հետ հնարավոր ռազմատեխնիկական գործակցության, ԱՄՆ հետ գործակցության հանդեպ: Կամ, ԱՄՆ իր հերթին բավականին աչալուրջ և խստապահանջ է հայ-իրանական ռազմա-տեխնկական գործակցության հանդեպ, հաշվի առնելով իրանյան հարցը ամերիկյան քաղաքականության «առաջնագծում»: Սևան ավելանում է նաև մեկ այլ, արդեն տեխնիկական հարց: Հայկական զինուժն այդուհանդերձ երեք տասնամյակ կառուցվել է ռուսական սպառազինա-տեխնոլոգիական կոնցեպտով: Լավ է դա, թե ոչ, ճիշտ է եղել, թե ոչ, սա այլ հարց է, որն այսօր որևէ կերպ քննարկելը չի փոխում իրավիճակը: Իհարկե Հայաստանի զինուժն այդ իմաստով ունի նվազագույնը դիվերսիֆիկացվելու անհրաժեշտություն, սակայն դա տարիների լուծելիք խնդիր է, որքան էլ լուծման ուղղությամբ աշխատանքը լինի արագ: Իսկ այդ ընթացքում պետք է բանակը ապահովել գոնե եղած տեխնոլոգիական կոնցեպտին համարժեք սպառազինությամբ: Իսկ այդտեղ, առկա քաղաքական իրողությունների պայմաններում, Երևանի համար թերևս առանցքային ուղղություն կարող են դիտվել արևելաեվրոպական որոշ երկրներ՝ որոնք ունեն ռուսական մոդելի սպառազինության արտադրություն, նաև Հնդկաստանը, Չինաստանը, որոշակի իմաստով նաև արաբական երկրները: Այդուհանդերձ, քաղաքական-լոգիստիկ կամ լոգիստիկ-քաղաքական խնդիրների հանգամանքը, որ սուր ձևով եղել է նաև 44-օրյա պատերազմի ընթացքում, առկա է նաև այսօր: Իհարկե եղել է նաև պատերազմից առաջ էլ՝ գուցե ոչ ներկայիս նման սուր, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը: Այդ խնդիրը Հայաստանի համար թերևս ոչ միայն ռազմա-տեխնիկական, այլ արտաքին քաղաքական տիրույթի հարց է, որ պահանջում է ամենօրյա ինտենսիվ աշխատանք, և թերևս այդ բեռը կրելու համար անհրաժեշտ ոչ պաշտոնական կարգավիճակ ունեցող մարդկային ռեսուրսների մոբիլիզացիա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում