Եվրահանձնաժողովը 3 մլրդ եվրո կհատկացնի ԵՄ-ում ջրածնային վառելիքի շուկայի ստեղծման համար։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Եվրախորհրդարանում ելույթ ունենալով Եվրամիության վիճակի մասին ամենամյա զեկույցով։
«Ջրածինը կարող է փոխել խաղի կանոնները Եվրոպայում։ Մենք պետք է տեղափոխենք մեր ջրածնային տնտեսությունը լոկալ շուկայից դեպի զանգվածային շուկա: Մենք կստեղծենք ջրածնի եվրոպական բանկ: 3 մլրդ եվրո կհատկացվի ջրածնի ապագա շուկայի ստեղծման համար»,- ասել էԼեյենը
Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ ԵՄ-ում էներգետիկ ճգնաժամի պատճառը ոչ թե ածխաջրածինների թանկացումն է, այլ դրանց օգտագործման շարունակումը: