Բրիտանական հետախուզության ամենօրյա ամփոփագիրը չորեքշաբթի նվիրված է իրանական անօդաչու թռչող սարքերին, որոնք Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, սկսել է օգտագործել Ուկրաինայում:
- Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, առաջին անգամ իրանական անօդաչու թռչող սարքեր է կիրառել Ուկրաինայում։ Սեպտեմբերի 13-ին Ուկրաինայի իշխանությունները հայտնել էին, որ զինվորականները «Շահեդ-136» աթս են խոցել Կուպյանսկի շրջանում, որտեղ շարունակվում Է Ուկրաինայի հաջող հակահարձակումը:
- «Շահեդ-136»- ը մինչև 2500 կմ հեռահարությամբ հարվածային աթս է: Իրանական այդ համակարգերը, հավանաբար, օգտագործվել են Մերձավոր Արևելքում հարձակումների համար, մասնավորապես, անցյալ տարվա ամռանը իսրայելական տանկերին հարվածներ հասցնելու ժամանակ։
- «Շահեդ-136»-ի կործանումը ռազմաճակատում կարող է խոսել այն մասին, որ Ռուսաստանը փորձում է օգտագործել այդ համակարգը մարտավարական հարվածներ հասցնելու համար։