
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուրդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը վերջին օրերին ավելացավ ևս 3 միլիոն եվրոյով և այժմ կազմում 9 միլիոն եվրո։ 22-ամյա ֆուտբոլիստը դարձավ հայաստանցի ամենթանկ ֆուտբոլիստը։ Նշենք, որ Սպերցյանը ընթացիկ մրցաշրջանում աչքի է ընկնում փայլուն ելույթով։ Մասնավորապես Ռուսաստանի Պրեմիեր լիգայում 9-րդ տուրից հետո ռմբարկուների հաշվարկում խփած 7 գոլով երկրորդ հորիզոնականում է։ Հայ ֆուտբոլիստը զիջում է միայն Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Պրոմեսին։ Վերջինս խփել է 9 գնդակ։ Էդուրդ Սպերցյանը գտնվում է եվրոպական գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։
Հավանականությունը մեծ է, որ հաջորդ մրցաշրջանում այս ֆուտբոլիստին կտեսնենք եվրոպական հեղինակավոր թիմերից մեկում։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում Սպերցյանը խփել է երկու գնդակ։ Ի դեպ Սպերցյանը Ռուսաստանի Պրամիեր լիգայի տրանսֆերային աճ գրանցած ֆուտբոլիստների հաշվարկում երկրորդն է։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը զիջում է միայն Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ Այս ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ևս ավելացել է երեք միլիոն եվրոյով և հիմա կազմում է 18 միլիոն եվրո։ Մինչ Սպերցյանի կտրուկ վերելքը հայաստանցի ամենթանկ ֆուտբոլիստեր էին «Ինտերը» ներկայացուցիչ Հենրիխ Մխիթարյանը և ամերիկյան «Կոլամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։ Վերջինս հանդիսանում էր Հայաստանի ազգային հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստը։ Հիշեցնենք, որ այս տարվա սկզբից Մխիթարյանը հայտարարեց Հայաստանի ազգային թիմից հեռանալու մասին։ Էդուրադ Սպերցյանի տրանսֆերային վերելքից հետո տեսնենք, թե ինչ տեսք ունի Հայաստանի ազգային հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը։ Եվ այսպես, Լուկաս Սելարայանին հաջորդում է գերմանական «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը։ Վերջինիս տրանսֆերային արժեքը կազմում է 3․5 միլիոն եվրո։ 4-րդ հորիզոնականում Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն է, որի տրանսֆերային արժեք 2․2 միլիոն եվրո է։ Լավագույն հնգյակը եզրափակում է «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատված է 1․8 միլոն եվրոյով։
6-7-րդ հորիզոնականները կիսում են լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը և մեր հավաքականի ավագ, կիպրական «Անորտոսիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը։ Այս ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը 1․2 միլիոն եվրո է։ Տրանսֆերային զգալի աճ է գրանցել Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, Վլադիկավկազի «Ալանիայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը։ Վերջինիս տրանսֆերային արժեքը ևս կազմում է 1․2 միլիոն եվրո։ Նշենք, որ այս տարի Գալոյանը ստացել է հայկական անձնագիր և պատրաստակամություն հայտնել ելույթ ունենալ մեր ազգային թիմում։ Հավանականությունը մեծ է, որ Գալոյանը կհրավիրվի սեպտեմբերի 24-ին և 27-ին կայանալիք Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնի Ուկրաինայի և Իռլանդիայի դեմ հանդիպումներին։ 9-րդ հորիզոնականում է ղազախական «Աստանայի» կիսապաշտան Կամո Հովհաննիսյանը, որի տրանսֆերային արժեքը կազմում է մեկ միլիոն եվրո։ Տասնյակը եզրափակում է արգենտինական «Բոկա Խունյորսի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։
Վերջինիս տրանսֆերային արժեքը կազմում է 900 հազար եվրո։ Նշենք, որ վերջին ամիսներին Բելկյանի տրանսֆերային արժեքը զգալի անկում է ապրել։ Անցյալ տարվա նոյեմբերին այս ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում էր երկու միլիոն եվրո։ Փաստորեն, այսօր Հայաստանի ազգային հավաքական ունի 9 ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերային արժեքը մեկ միլիոն եվրո և ավելի է։