Friday, 19 04 2024
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը

ՄԻԵԴ-ը կվերահաստատի իր դիրքորոշումները, բայց որքանով իրավունքը կսկսի գործել՝ հարց է

Կառավարության Միջազգային իրավական հարցերով գրասենյակը Մարդու իրավունքների եվրոպական դատարան միջանկյալ միջոց կիրառելու պահանջով դիմում է ուղարկելու՝ ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի: Միջազգային իրավական հարցերով գրասենյակի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը նշել է, որ առաջիկա ժամերին դիմումը կուղարկվի։ Բացի այդ նամակ են ուղարկելու ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ:

Այս առնչությամբ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց ներկայացուցիչ, իրավաբան Սիրանուշ Սահակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Կարծում եմ՝ մասնագիտական թիմը ճիշտ է ընտրել միջոցը և նաև վստահ եմ, որ միջանկյալ միջոցի պահանջը լինելու է արգելել, կանխել քաղաքացիական բնակչության թիրախավորումը կամ հարձակումները ՀՀ սուվերեն տարածքի վրա: Ուղղակի պետք է հաշվի առնել, որ ՄԻԵԴ-ն արդեն իսկ կիրառել է միջպետական գանգատի շրջանակում անհապաղ միջոց և արգելել է Ադրբեջանին դիմել ուժի գործադրման և թիրախավորել խաղաղ բնակչությանը: Չնայած նաև ՄԱԿ-ի դատարանն ունի անհապաղ միջոց, որի շրջանակներում պետք է կանխվեր ատելությունը և խտրական վերաբերմունքը: Չնայած այս որոշումներին, Ադրբեջանն ակնհայտ ոտնձգում է միջազգային իրավունքի դեմ և նաև չի կատարում դատական ակտերը, որին որպես կանոն պետք է հաջորդի սուր միջազգային արձագանք՝ ուղեկցվող պատժամիջոցներով կամ առնվազն դրանց կիրառման սպառնալիքներով: Ես ամենամեծ խնդիրը տեսնում եմ դրանում, որ միջազգային հանրությունը պատշաճ չի դատապարտում Ադրբեջանի ագրեսիան, շարունակական հանցագործությունները, էթնիկ բնաջնջման քաղաքականությունը և այլն: Տպավորություն կա, որ այս գործողությունները կատարվում են միջազգային հանրության իմացությամբ և գործակցությամբ»:

Նա նաև հավելել է, որ այդ առումով կարելի է ասել, որ և ՄԻԵԴ-ը, և ՄԱԿ-ը կվերահաստատեն իրենց նախկինում կայացրած դիրքորոշումները, բայց որքանով իրավունքը կսկսի գործել, ինչպիսի դիվանագիտական քաղաքական նախադրյալներ կձևավորվեն իրական գործընկերների աջակցությամբ, որպեսզի ապահովեն իրավունքի գործողությունը, սա այլ հարց և այստեղ շատ քաղաքական գործոններ կան:

Դիտարկմանը, որ ստացվում է, որ ՄԻԵԴ-ը եթե մի անգամ որոշում կայացրել է, երկրորդ անգամ չի՞ կարող կայացնել նմանատիպ որոշում, Սիրանուշ Սահակյանն ասաց. «Առնվազն այդ դեպքերով, երբ Հայաստանը դիմեց, ՄԻԵԴ-ը վկայակոչեց իր նախկինում կատարված որոշումը և ասաց, որ կրկին նույն միջոցը կիրառելու անհրաժեշտություն չկա, որովհետև ի սկզբանե, հայ-ադրբեջանական հարաբերություններում այդպիսի միջոց կիրառված է: Դա պետք է գործեր ինչպես պատերազմական, այնպես էլ հետպատերազմական ժամանակահատվածում ինչպես արցախա-ադրբեջանական սահմանին, այնպես էլ հայ-ադրբեջանական միջադեպերով: Այսինքն մեծ հաշվով ամենալայն ընդգրկում միջոցը կիրառված է դատարանի կողմից և Եվրոպական դատարանը վերահաստատի իր որոշումը, մեծ հաշվով իրերի վիճակը չի փոխվելու, եթե քաղաքական արձագանքի առումով մենք չկարողանանք միջազգային հանրության անտարբերության սառույցը հալեցնել»:
Հարցին, թե որ որքա՞ն արագ կլինեն դատարանի հրատապ գործողությունները, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ մինչև եռօրյա ժամկետում մենք արձագանք կունենանք ՄԻԵԴ-ից, բայց չենք կարող ապավինել, որ ռազմական այդ գործողությունները կարող են դադարեցվել ՄԻԵԴ-ի միջամտության շնորհիվ: Այստեղ մենք պետք է լուրջ արձագանք ակնկալենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից, ԵՄ-ից, ԱՄՆ-ից, ՀԱՊԿ-ից և այլ կառույցներից, որոնք քաղաքականապես կարող են զսպել միջազգային իրավունքն անտեսող պետությանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում