Սա լայնամասշտաբ պատերազմ չէ, դիրքային բարելավման ուղղված մարտավարություն է: Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակման ռեսուրս այս պահին չունի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար հովսեփ Խուրշուդյանը:
Ըստ նրա՝ Ադրբեջանը շտապում է մի քանի հանգամանքներով պայմանավորված․ «ՀԱՊԿ-ի ու ՌԴ-ի կրավորական վերաբերմունքը ցույց է տալիս՝ ով ով է: ՀԱՊԿ-ի խառնվելը կարող է մեր դեմ աշխատել»: