Tuesday, 23 04 2024
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»

Անհրաժեշտ է դուրս գալ ՀԱՊԿ-ից և կասեցնել ՌԴ-ի հետ այն պայմանագրերը, որոնք խոչընդոտում են ՀՀ ԶՈւ-երի զարգացմանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը։

-Հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիայի հետ կապված Հայաստանը դիմել է ՄԱԿ ԱԽ, ՀԱՊԿ-ին, ինչպես նաև՝ երկկողմ համաձայնագրով Ռուսաստանին։ Հաշվի առնելով Ռուսաստանի վիճակը՝ Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմի պատճառով, ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենանք։

Երևանը չպետք է որևէ հատուկ ակնկալիք կապի Մոսկվայի հետ. Հայաստանը պետք է օգտագործի ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի գործիքները և ուժեղացնի սեփական պաշտպանունակությունը։ Եթե ​​մենք կարող էինք դա անել 1990-ականներին, ապա հիմա կարող ենք դա անել առավել ևս, մեզ պարզապես քաղաքական կամք է պետք։ Իշխանությունները պետք է հստակ հայեցակարգ ներկայացնեն Հայաստանի պաշտպանության համար՝ օգտագործելով նաև Սփյուռքի ռեսուրսներն ու կադրերը, ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի Դաշնության վրա հիմնված ներկայիս համակարգը, անկեղծ ասած, կենսունակ չէ։

-Ուկրաինայից ևս արձագանք եղավ առկա իրավիճակին՝ իհարկե ոչ հասցեական, բայց կողմերին կոչ անել քաղաքական դիվանագիտական ճանապարհով իրավիճակը կարգավորել։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այդ արձագանքի հետ կապված, կարո՞ղ ենք ակնկալել, որ Ուկրաինան 44 օրյա պատերազմից տարբերվող դիրքորոշում կունենա։

-Պաշտոնական Կիևի արձագանքը անկեղծ մտահոգություն է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ։ Կիևի հայտարարությունը՝ սահմանները չխախտելու  և վեճերը դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու անփոփոխ տրամաբանության մեջ Է. Ուկրաինայի ԱԳՆ-ն իրավացիորեն մատնանշում է Ռուսաստանի Դաշնության միջնորդության սնանկությունը, կարծում եմ՝ բոլորս մեկ անգամ չէ, որ համոզվել ենք, որ Մոսկվան չի կարող լինել անաչառ միջնորդ։

– Հայաստանի վարչապետը խորհրդարանում բառացի հայտարարել է «Կան երկրներ, ովքեր պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին, բայց կան նաև երկրներ, ովքեր պատրաստ չեն այն փաստին, որ Հայաստանը զենք գնի այն երկրից, որը պատրաստ է մեզ զենք վաճառել։ Կարող ենք ասել, թե պատրաստ չեն, պատրաստ չեն՝ իրենց գործն է, բայց սա իր հետևից բերում է հետևանքներ՝ այդ թվում անվտանգային։ Սովորաբար զենք գնում են անվտանգային սպառնալիքը կառավարելու համար, բայց լինում են իրավիճակներ, որ զենք գնելը կապված է անվտանգային նոր սպառնալիքների առաջացման հետ»… Արդյոք արևմուտքը պատրաստ է Հայաստանին ևս ռազմական օգնություն ցուցաբերել, թե Հայաստանն Ուկրաինայի չափ կարևորություն չունի։ Փաշինյանի ակնարկը Մոսկվայի՞ն էր ուղղված։

-Քանի դեռ Հայաստանը, թեկուզ ֆորմալ առումով, Ռուսաստանի Դաշնության դաշնակիցն է, զենքի հարցը խնդրահարույց է լինելու։ Պաշտպանական նոր կառույց ստեղծելու համար Երևանին անհրաժեշտ է դուրս գալ ՀԱՊԿ-ից և կասեցնել Ռուսաստանի Դաշնության հետ այն պայմանագրերը, որոնք խոչընդոտում են հայկական զինված ուժերի զարգացմանը։ Պատկերավոր ասած՝ պետք է հասկանալ, որ Ռուսաստանը խորտակվող Տիտանիկ է, պետք է արագ նավարկել սուզվող նավից, այլապես ձագարը իր հետ կքաշի   բոլորին, ով իր շուրջն է։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում