Վերջին օրերին ադրբեջանական կողմը ներկայացնում էր կեղծ մեղադրանքներ, թե իբր հայկական կողմ նախահարձակ է լինում այսինքն հավատարիմ մնալով իր ոճին ապատեղեկատվությամբ հող է նախապատրաստում սադրիչ գործողություններրի համար, ըստ էության՝ նույն գործելաոճով էին աշխատում նաև 44-օրյա պատերազմի ժամանակ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը:
Նրա խոսքով՝ գոյություն ունի մեկ հայրենիք և այդ հայրենիքի տրամաբանության մեջ Արցախ-Հայաստան մեկ ամբողջություն են․ «Հայաստանի վրա հարձակումը հնարավոր է՝ կապված է Արցախի դեմ պլանավորված ռազմական գործողության հետ: Առանց ՀՀ-ի Արցախը գոյություն չունի և առանց ՀՀ Արցախը փրկելու շանսերը զրոյանում են։ Այսօր Արցախը միջազգային չճանաչված տարածք է»։