Thursday, 25 04 2024
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը

Ինչո՞ւ էսկալացիան տեղի ունեցավ հիմա, որ կողմերը Սամարղանդում ինչ-որ բան պայմանավորվեն․ Վասաձե

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է վրաց փորձագետ Գելա Վասաձեն։

-Պարոն Վասաձե, ինչի հետ եք կապում Բաքվի հերթական ագրեսիան, արդյոք դրանք կարող են վերաճել լայնամասշտաբ գործողությունների, որոնք կապակայունացնեն ողջ տարածաշրջանը։

-Սկսենք նրանից, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմ է ընթանում, իսկ պատերազմի ժամանակ նման էսկալացիաներն անխուսափելի են։ Դժվար թե այն վերաճի լայնամասշտաբ պատերազմական գործողությունների, ես դրա համար պոտենցիալ չեմ տեսնում։ Ի դեպ՝ Ադրբեջանը մշտապես զգուշացնում էր, որ նման բան  լինելու է, Բաքվից վերջին շրջանում պարբերաբար հնչում էին նման թեզեր։

Մեզ հետաքրքրող գլխավոր հարցը ոչ թե այն է, թե ինչու դա տեղի ունեցավ, այլ այն, թե ինչու հիմա դա տեղի ունեցավ։ Իսկ դա ակնհայտ է։ Սեպտեմբերի 15-ին Սամարղանդում տեղի է ունենալու Շանհայի գործակցության կազմակերպության վեհաժողովը, որտեղ  հավաքվելու են Ռուսաստանի նախագահ Պուտինը, Թուրքիայի նախագահ Էրդողանը, ՀՀ վարչապետ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Ալիևը։ Հասկանալի է, որ այս էսկալացիան ստեղծում է նախադեպ, որ կողմերը այնտեղ ինչ-որ որոշում կայացնեն։ Չգիտեմ՝ այդ մասին մեզ պաշտոնապես կհայտնեն, թե ոչ, բայց այդպես է, կողմերը կհավաքվեն ու ինչ-որ որոշում կկայացնեն։

Հիմա այն մասին, թե ինչու է դա Բաքվին պետք  այսօր։ Միանգամից 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը խնդիր ուներ սառեցնել իրավիճակը, իսկ Ադրբեջանը՝ հակամարտությունը հասցնել տրամաբանական ավարտին,  ապաշրջափակել կոմունիկացիները։ Դրանից հետո տեղի ունեցավ փետրվար ամիսը, երբ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը հայտնվեց շատ նուրբ իրավիճակում։ Այսօր մենք տեսնում ենք գործընթացների արագացում, Հայաստանի վրա ճնշում։ Սակայն պետք է նշել, որ Ռուսաստանը ևս հետաքրքրված է կոմունիկացիների ապաշրջափակմամբ և ոչ միայն «Զանգեզուրի միջանցքով»։ Ինչու՞ որովհետև Ռուսաստանը մեկուսացման մեջ է և միակ տեղը, որտեղ նա լրջորեն կարող է  վերահսկել Եվրոպայից դեպի Չինաստան իր ուղին, հենց Հայաստանն է։ Այդ պատճառով էլ կողմերը հիմա շտապում են ամեն ինչ ավարտել։

-Վրաստանն այս հարցում ի՞նչ դիրքորոշում կունենա, արդյոք կսահմանափակվի միայն կողմերին  խաղաղության կոչ անելով։

 -Վրաստանը խաղաղության և բոլոր հաղորդակցությունների բացման կողմնակից է։ Այլ տարբերակներ չկան։

– Հայաստանն ի տարբերություն Ուկրաինայի ունի մեկ թղթի վրա գրված դաշնակից, որն այս պահին խրված է Ուկրաինայում պատերազմի մեջ և անգամ սեփական ռեսուրսների սակավության խնդիր ունի։ Այս իրավիճակում ի՞նչ լուծումներ եք տեսնում Հայաստանի համար։ Փաստորեն ո՛չ արևմուտքի վրա կարող ենք հույս դնել, որը կարող է ուղղորդել դեպի մեր ռազմավարական դաշնակիցը և ոչ էլ Ռուսաստանի։

Ռուսաստանի համար այսօր շատ կարևոր է պահել Հայաստանի հանդեպ իր վերահսկողությունը,  որովհետև այն շատ կարևոր տրանսպորտային, երկաթուղային ճանապարհ է։ Ինչ վերաբերում է արևմուտքին, ապա նրան դա դուր չի գալիս, բայց իր ռեսուրսները Հայսատանում շատ սահմանափակ են։ Ադրբեջանում ևս  ռեսուրսները քիչ են, ի՞նչ կարող է ասել արևմուտքը Ադրբեջանին։  Իհարկե բոլորը խորը մտահոգություն կհայտնեն ու խաղաղության կոչ կանեն, բայց միայն այդքանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում