Սահմանային իրավիճակով պայմանավորված՝ Երևանի ավագանու նիստը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի լրատվության բաժինը:
Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, պետք է գումարվեր Երեւան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 1-ին նիստը։ Օրակարգում 27 հարց կար, այդ թվում՝ Տիգրան Ավինյանին՝ Երեւանի քաղաքապետի տեղակալ նշանակելու վերաբերյալ։










































