Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

«Նույն սովետական սիստեմն է, նույն սարսափը. վախվորած ու ողորմելի են ակադեմիկոսները»

2010թ. դեկտեմբերի 27-28-ը տեղի կունենան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների և թղթակից-անդամների ընտրությունները: Այն, որ ցանկացած տիպի ընտրություն մեզանում կեղծ է, ձևական բնույթ ունի` հազիվ թե որևէ մեկի համար գաղտնիք լինի, և ինչպես բոլոր ընտրությունների վեջնարդյունքները, այս անգամ էլ պարզ են հաղթողները: Ճիշտ է, թեև ԳԱԱ հասարակայնության բաժնից մեզ փոխանցեցին, որ ամփոփման փուլում են և այս պահին դեռ անուններ չեն կարող հրապարակել, բայց շրջանառվող լուրերի համաձայն` ակադեմիկոսներ կդառնան` մաթեմատիկա` Գեղամ Գրիգորի Գևորգյանը (թղթ. անդամ` 2000թ.), կենսատեխնոլոգիա` Աշոտ Սերոբի Սաղիյանը (թղթ. անդամ` 2006թ.), քիմիա` Արամ Արտաշեսի Շահինյանը (թղթ. անդամ` 2000թ.), պատմություն` Աշոտ Աղասու Մելքոնյանը (թղթ. անդամ` 2006թ.), իրավագիտություն` Գագիկ Սերգեյի Ղազինյանը (թղթ. անդամ` 2006թ.), տնտեսագիտություն` Յուրի Միքայելի Սուվարյանը (թղթ. անդամ` 2006թ.), գրականություն` Հրաչյա Հրանտի Թամրազյանը:
ՀՀ գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի հիմնադիր նախագահ Հարություն Կարապետյանից փորձեցինք պարզել` այս անունները ինչ-որ բան հուշո՞ւմ են արդյոք, արդյո՞ք միջազգային ճանաչում ունեն, հնարավոր է, որ ընտրվում են նրանք, ովքեր արդեն ավելի մեծ ընտրությունների (ԱԺ և նախագահական) ժամանակ, նախընտրական շրջանում օգնության ձեռք կմեկնեն հանրապետականներին: Ըստ նրա` ՀՀ ԳԱԱ ընտրություն կոչվածը առաջին հերթին ակումբային բնույթի ընտրություններ են` հիմնված ԽԾԲ-ի և վարչական լծակների վրա, իսկ տվյալ մարդկանց գիտական ձեռքբերումները բացարձակապես կապ չունեն այդ ընտրությունների հետ: Ինչ վերաբերում է դրա քաղաքական աստառին` նկատեց, որ քաղաքական ընտրությունների կամ կուսակցական կողմնորոշման հետ ուղղակի կապ չկա. «Սակայն, անկասկած, գրաված պաշտոնները, ներառյալ, ասենք, ինստիտուտի տնօրեն, ռեկտոր, պրոռեկտոր և այլն, կապ ունեն իշխանություններին սպասարկելու առումով»: Ըստ նրա` եթե ընտրությունները հայտարարվում են ըստ մասնագիտությունների ցանկի, ապա մեծ խելք պետք չի` հասկանալու համար, որ այդ ցանկն արդեն հնարավորինս հարմարեցված է նախատեսվող հաղթողների ցանկի հետ: «Չեմ կարծում, որ որևէ մեկը, այն էլ խանգարումներից զուրկ, կարող է ենթադրել, որ Հայաստանում կան «Իրավագիտության» և «Տնտեսագիտության» բնագավառների այնպիսի գիտաշխատողներ, որոնք բավարարում են հայտարարված ընտրությունների պայմաններին, մասնավորապես «գիտությունը հարստացրել են առաջնակարգ գիտական նշանակություն ունեցող և միջազգային ճանաչում ստացած աշխատանքներով»:
Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի այրին` Գրիզելդա Ղազարյանը, հիշում է ամուսնու պատմածները ԳԱԱ հիմնախնդիրների շուրջ: Նրա խոսքերով, դեռ այն ժամանակ Ռաֆայել Ղազարյանն այն միտքն էր արտահայտում, որ ԳԱԱ-ն վախկոտների հավաքատեղի է և գտնվում է ողբալի վիճակում: Վերջին տարիներին էլ Ակադեմիայի կյանքում շատ բան չի փոխվել, բացի նրանից, որ շատ ավելի վախոտ են դարձել, քան առաջ էին: «Ակադեմիայում միշտ էլ կոնֆորմիստներ են եղել: Այն ժամանակ էլ, երբ Շարժումը սկսվեց, այդ ամբողջ Ակադեմիայից ընդամենը մեկ հոգի դուրս եկավ ու միացավ ժողովրդին` Ռաֆայել Ղազարյանը, մնացածը կծկվեցին ու էդպես կուչ եկած էլ մնացին մինչև Շարժման ավարտը: Հետո, երբ Կենտկոմը վերացավ, նոր մի քանի պատմաբան, մի երկու վախկոտ հոդվածներ գրեցին: Դա է Ակադեմիան, հիմա էլ վախվորած, բերանները ջուր առած նստած են», – ասաց Գրիզելդա Ղազարյանը` նշելով, որ համարյա ոչ մի ակադեմիկոսի որևէ քաղաքական ակցիայի մասնակցելիս չենք տեսնի, բոլորը վախեցած են: Ըստ նրա` սկզբունքը, որով առաջնորդվում են, սա է` իմ տունը ծայրին է, ես կապ չունեմ: Իսկ ամենահիմար արդարացումը, որ տալիս են, սա է` ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Բայց այդ նույն` քաղաքականությամբ զբաղվող երկրի արդյունքներով ապրում են: «Սա մի երկիր է, որտեղ քարտուղարուհուն ավելի շատ աշխատավարձ են տալիս, քան գիտնականին, իսկ սոված գիտնականով ի՞նչ գիտություն կարող է զարգանալ», – նկատեց Գրիզելդա Ղազարյանը` ավելացնելով, որ մեր երկրին գիտնական պետք չէ, մեր երկրին Դոդի Գագոներ, Լֆիկ Սամոներ, Հովիկ Աբրահամյաններ են պետք, որոնց շատ շուտով ակադեմիկոսի կոչում կշնորհեն: «Ռաֆայել Ավետիսովիչն այս ամենը շատ ծանր էր տանում: Երբ Ղարաբաղյան շարժման սկզբում ամեն օր տուն էր գալիս, և ես հարցնում էի, թե Ակադեմիան ի՞նչ է ասում, մի անգամ շուռ եկավ ու ասաց. «Ի՞նչ ես ուզում այդ խեղճ ու կրակներից»: Ղարաբաղյան շարժման ժամանակ ես հավաքում էի ակադեմիկոսների ստորագրությունները. ի~նչ վախվորած վիճակ էր, կարծես կյանքն էին հանձնում այդ թղթին: Ես ցուցակն ունեմ` ով ստորագրեց և ով` ոչ, դա մի ահավոր բան էր. ամեն մեկի տանից դուրս գալիս ես ուղղակի լալիս էի, սարսափելի էր: Ոչինչ չի փոխվել, նույն սովետական սիստեմն է, նույն սարսափը. վախվորած ու ողորմելի են ակադեմիկոսները», – ասաց Գրիզելդա Ղազարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում