Friday, 19 04 2024
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին

Հյուսիսային Կիպրոսում քրիստոնեական ժառանգությունն անհետացման եզրին է. ԵԱՀԿ

Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ի պատրաստած «Հյուսիսային Կիպրոսում մշակութային ժառանգության ոչնչացումը և միջազգային իրավունքի ոտնահարումը» խորագրով զեկույցում նշված է, որ Կիպրոս կղզու հյուսիսային հատվածում 1974 թվականից հետո մինչ այժմ տուժել է ավելի քան 500 եկեղեցի։ Խոսքը դրանց կա՛մ ամբողջովին, կա՛մ մասնակի ոչնչացման, կա՛մ էլ եկեղեցիների ներսում գտնվող արժեքավոր իրերի անհետացման մասին է։

Ընդհանուր առմամբ, այդ եկեղեցիներից հանվել են 15,000 սրբապատկերներ և այլ արժեքավոր իրեր, որոնց մի մասը ոչնչացվել է, իսկ մեծ մասն էժան գնով վաճառվել է շուկայում։ 77 եկեղեցիներ վերածվել են մզկիթի, իսկ ևս 28 եկեղեցիներ՝ ռազմական հոսպիտալի։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի վերջին էլ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել էր «Հարգանք ցուցաբերել թուրքական օկուպացիայի տակ գտնվող կղզու հյուսիսային հատվածի կրոնական արժեքների և կրոնական ազատությունների նկատմամբ» խորագրով թիվ 1631 բանաձևը, որում նշված էր.

«Անհապաղ կյանքի կոչել Կիպրոսի հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի որոշումները, անմիջապես դադարեցնել ավերիչ գործունեությունը կղզու հյուսիսում գտնվող հունական սրբավայրերում, սրբապատկերների և բացառիկ մշակութային արժեքների առևտուրը, ջանքեր գործադրել բոլոր անհետացած արժեքները գտնելու և վերականգնելու ուղղությամբ, հնարավորություն ստեղծել ավերված սրբավայրերի պահպանման կամ վերականգնման համար, վերջ տալ հույների կրոնական ազատությունների դեմ ոտնձգություններին։

Կիպրոսի հյուսիսային հատվածում 80 եկեղեցի վերածվել է մզկիթների, 28 եկեղեցի թուրքական բանակը վերածել է պահեստների և բարաքների, և միայն 6 եկեղեցի է վերածվել թանգարանի»:

Կիպրական խնդիրը շարունակում է չլուծված մնալ 1974 թվականից, երբ Հյուսիսային Կիպրոս ներխուժեցին թուրքական զորքերն ու գրավեցին Կիպրոսի տարածքի 37 տոկոսը (3355 քառակուսի կիլոմետր), ինչը թուրքական կողմն անվանում է «Խաղաղության շարժում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում