Thursday, 25 04 2024
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա

Խորհրդարանական ընդդիմությունը միայնակ է թողնում Հայաստանն ու Արցախը

ՔՊ-ն միայնակ ենք թողնում Արցախը վաճառելու իր ծրագրի հետ, հայտարարել է խորհրդարանական ընդդիմության բանախոս, «Հայաստան» դաշինքի ՀՅԴ-ական անդամ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների կազմակերպած քննարկմանն անդրադառնալով խորհրդարանի աշխատանքը բոյկոտելու որոշմանը: Խորհրդարանական ընդդիմությունը օրերս հայտարարեց, որ շարունակելու է չմասնակցել ԱԺ աշխատանքին:

Գործնականում, խորհրդարանական ընդդիմությունը ոչ թե ՔՊ-ն թողնում է մենակ, այլ ըստ էության «ընկերակցում» է, եթե իրականությանը համապատասխանում է իրենց այն պնդումը, որ իշխող մեծամասնությունը ունի «Արցախը վաճառելու» ծրագիր: Այդպիսի ծրագրի առկայության պարագայում ոչ թե լքում են խորհրդարանը, այլ գնում են այնտեղ և օրուգիշեր աշխատանքով մերկացնում այդ ծրագիրը:

Հասկանալի է, որ զուտ քվեարկության առումով խորհրդարանական ընդդիմությունը չունի բավարար ձայներ՝ մեծամասնությանը որևէ կերպ խանգարելու համար, սակայն ունի բավարար քաղաքական լծակներ, որպեսզի բացահայտի որևէ դավադիր ծրագիր, եթե պնդում է, որ այն կա: Եվ, եթե կա պնդում, թե կա այդպիսի ծրագիր, ապա խորհրդարանում կառավարող մեծամասնությանն այդ ծրագրի հետ «մենակ թողնելը» այլ բան չէ, քան պարզապես աջակցել այդ ծրագրի իրականացմանը: Մոտավորապես այնպես, ինչպես հեռավոր 2013 թվականին խորհրդարանական այսպես ասած ոչիշխանական ընդդիմությունը, այդ շարքում նաև ՀՅԴ-ն, ՀՀԿ-ին «մենակ թողեցին» գազային հայտնի համաձայնագրի վավերացման հարցում, որով Հայաստանն էական կախվածության մեջ էր հայտնվում Ռուսաստանի «Գազպրոմից»:

Խորհրդարանական այն ժամանակի ընդդիմությունը խափանելով էլեկտրոնային քվեարկության հնարավորությունը, հանկարծ որոշեց բոյկոտել նիստն ու դուրս գալ դահլիճից, ՀՀԿ-ին թողնելով ձեռքով քվեարկելու միայնակ շքեղությունը: Իսկ դա շքեղություն էր այն առումով, որ դահլիճում և խորհրդարանում ՀՀԿ-ն այդ պահին ակնհայտորեն չուներ բավարար թվով պատգամավորներ, որպեսզի կարողանար վավերացնել գազային համաձայնագիրը:

Բայց, քանի որ ընդդիմությունը դուրս եկավ դահլիճից, ՀՀԿ մեծամասնությունը հաշվեց այնպես, ինչպես իրեն հարմար էր և մի քանի թիվ ավելացնելով՝ ստացավ վավերացում: Իրավիճակները անշուշտ նման չեն բովանդակությամբ և ռեգիոնալ իրողություններով, սակայն շատ նման է «մեխանիզմը»՝ իբրև թե թողնել մենակ, բայց իրականում աջակցել անելիքը անխափան անելու հարցում:

Խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվում է քաղաքական ինստիտուցիոնալ պայքարի հնարավորությունից և դուրս է գալիս պարզապես փողոցներում և այլ դահլիճներում հռչակագրային գործունեություն ծավալելու, այդ կերպ խուսափելով սեփական պատասխանատվությունից: Սա նշանակում է, որ կամ բացարձակապես իրականությանը չի համապատասխանում «Արցախը վաճառելու» ինչ որ մտադրության կամ դավադրության մասին պնդումը, և դա ընդամենը ներքին պոպուլիզմ է, կամ խորհրդարանական ընդդիմությունը զբաղված է ընդամենը «ձեռքերը լվանալով»՝ առնվազն այդ ընդդիմության մի որոշակի, և որոշումների վրա ավելի մեծ ազդեցություն ունեցող մաս: Խոշոր հաշվով, միայնակ մնում են Հայաստանն ու Արցախը՝ եթե գործնականում այն ինստիտուտը, որ քաղաքական իշխանության ինստիտուտին զուգահեռ կենսական ուղեկից է որևէ պետության համար, ըստ էության ամբողջապես չի կատարում իր գործառույթը ոչ միայն ինստիտուցիոնալ, այլ նաև բովանդակային առումով: Իհարկե առանձին խոսակցության առարկա է և այն, որ Արցախը միայնակ թողնում է նաև Արցախի այսպես ասած քաղաքական իսթեբլիշմենտը, որը գործնականում ևս ինստիտուցիոնալ ու բովանդակային պարապուրդում է և գործառութային առումով ընդամենը վերածվել է հայաստանյան խորհրդարանական ընդդիմության «հարակից զեկուցողի»:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում