Saturday, 20 04 2024
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն

Բաքուն ձգտելու է մեկուսացնել մեզ․ գործընթացից դուրս չմնալու միակ տարբերակը «Հյուսիս-Հարավ»-ի արագ կառուցումն է

Բաքվում անցկացվել է Ադրբեջանի, ՌԴ-ի և Իրանի պաշտոնյաների հանդիպումը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման շրջանակներում։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջանի կողմից հանդիպմանը մասնակցել է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, ՌԴ-ից կողմից՝ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, իսկ Իրանից՝ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռուստամ Ղասեմին։ Կողմերը նշել են համագործակցության հետագա ամրապնդման կարևորությունը՝ Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի տարանցման բարձր ներուժն առավելագույնս օգտագործելու, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման համար՝ ներառյալ կանոնավոր փոխադրումների խթանումը։ Առաջին եռակողմ հանդիպման արդյունքներով ստորագրվել է Բաքվի հռչակագիրը։ Դրա համաձայն՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել ենթակառուցվածքների և տրանսպորտային հնարավորությունների գնահատման ու վերլուծության ոլորտում՝ միջանցքի լիարժեք օգտագործման համար։ Կողմերը նաև ընդգծել են համատեղ աշխատանքային խմբի ստեղծման կարևորությունը, որի առաջին նիստը մտադիր են անցկացնել մեկ ամսվա ընթացքում։

Բացի այդ, կողմերը հայտարարել են մեկ ամսվա ընթացքում «Ռեշտ-Աստարա» երկաթուղու նախագծի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը պատրաստելու մտադրության մասին և սկսել բանակցությունները մինչև 2022 թվականի ավարտը։

Իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանի խոսքերով՝ Ռուսաստանն այս փուլում մեծ շահագրգռվածություն ունի, քանի որ գտնվում է  արևմտյան պատժամիջոցների տակ․ «Ակտիվացման տենդենցն իհարկե կա ու կան խոսակցություններ, որ «Ռեշտ-Աստարա» հատվածը ռուսական կողմը շատ արագ կկառուցի։ Ռուսաստանն իհարկե նոր ուղիներ է ակտիվացնում, իսկ Հայաստանը կարծես գործընթացից անմասն է մնում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա՝ չբացառելով, որ գործընթացը շատ արագ կյանքի կկոչվի։

Բեգիջանյանի դիտարկմամբ՝ Հայաստանը գործընթացներից դուրս է մնում, ուշացել է․ «Հայաստանը հայտարարություններ անելու սովորություն ունի, բայց երբ գալիս է գործելու պահը՝ շատ ենք թերանում։ Իրանի հետ պետք է արագացնենք Հյուսիս-Հարավի կառուցումը, ինչին Իրանը շատ ավելի հակված է, քան մյուս տարբերակին։ Եթե մենք այդ ճանապարհը սարքենք, կկարողանանք գործընթացների  մասնակից լինենք։ Ցավոք՝ այն ինչ մեզ անհրաժեշտ է, մենք ականջի հետև ենք գցում։ Ասում էինք՝ երկաթուղին Հայաստանի ինչի՞ն է պետք, ֆուռեր են գնում, երկաթուղու մասին ինչ հեքիաթ ասես թե չհորինեցին»։

Մեր զրուցակիցը նշեց, որ եթե մենք արագացնենք Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցումը, այսպես թե այնպես գործընթացի մասնակից կդառնանք՝ Իրանի, թեկուզ նաև Ռուսաստանի միջոցով․ «Մենք կարող ենք լինել այլընտրանքային ճանապարհ, առանց Բաքու մտնելու ուղիղ գիծ կլինի։ Ինչու՞ չենք անում, դա այլ հարց է»։

Իրանագետը վերհիշեց Հյուսիս-հարավի չարաշահումները, կիսատ-պռատ արված աշխատանքը։ Մինչդեռ նշում է՝ եթե Հյուսիս-Հարավը լիներ, մենք միջանցքի խնդիր անգամ չէինք ունենա․ «Եթե չենք արել, հիմա գոնե անենք՝ տեսնելով Իրանի խիստ շահագրգռվածությունը։ Իրանն ամեն գնով թույլ չի տալու, որ միջանցքը լինի, իսկ մենք ինչին ենք սպասում։Որպեսզի դուրս չմնանք՝ ունենք միայն մի տարբերակ մայրուղին , թունելնելով , մնացած ամեն ինչով արագ կառուցելն է։ Եթե Հայաստանն իր շահերի մասին չմտածի՝ ոչ ոք դա մեր փոխարեն չի անի»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Մոսկվան մինչև 2030 թվականը կարող է 1,5 միլիարդ դոլար հատկացնել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման համար, որը Ռուսաստանը կապում է Հնդկաստանի հետ Իրանի միջոցով: Նշվում էր, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը մասնակցելու է  Ադրբեջանի Աստարա քաղաքից մինչև Իրանի Ռեշտ քաղաք երկաթգծի կառուցմանը և Իրանում Գերմսար-Ինչե-Բուրուն գծի (495 կմ) էլեկտրաֆիկացմանը: Բացի այդ, հուլիսի 19-ին Թեհրան կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս հարցը քննարկել էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։ Նախագահների այս քննարկումից հետո էլ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը զանգահարել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին։ Զրույցի առանցքային թեմաներից մեկը եղել է հենց տրանսպորտային այս միջանցքը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում տրանսպորտային և տարանցիկ խնդիրների շուրջ և ընդգծել Ռուսաստանի, Ադրբեջանի ու Իրանի տարածքով անցնող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ներուժի ընդլայնման կարևորությունը։ Մոսկվայի համար այս տարանցիկ միջանցքը կենսական նշանակություն է ստացել, հատկապես՝ ՌԴ-ի դեմ արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո։
Նշենք նաև, որ երկու ամիս առաջ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր, որ Հյուսիս-Հարավ մայրուղին կառուցվել է ընդամենը 5-6 տոկոսով` չնայած նրան, որ կառուցվում է արդեն երկար տարիներ։ Նրա խոսքով` վերջին 2-3 տարվա ընթացքում մայրուղու վրա աշխատանքներն ակտիվացել են։ Մասնավորապես, անցած տարի մոտ 50 կմ ճանապարհ է ասֆալտապատվել: Նախարարը հավելեց, որ դեռ չլուծված խնդիրներ կան, թեև այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ «Մասնավորապես, մայրուղու Աշտարակ-Թալին հատվածում լրացուցիչ 8 կմ ճանապարհ կկառուցվի»,- պարզաբանել էր  Սանոսյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում