Saturday, 03 12 2022
21:23
Մունդիալ-2022. Հս. Կորեան հաղթեց Պորտուգալիային. Ուրուգվայը դուրս մնաց պայքարից
Աշխարհի առաջնության մեծ սենսացիան. Ֆուտբոլում նոր էջ է բացվում․․․
10:47
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
01:04
Մունդիալ-2022․ Գերմանիան դուրս մնաց պայքարից․ Ճապոնիան և Իսպանիան փլեյ-օֆֆում են
21:22
Մունդիալ-2022․ Խորվաթիան և Մարոկկոն 1/8-րդ եզրափակչում են․ Բելգիան ձախողվեց
Մեսին չի ստանա գրազը․ Արգենտինայի հավաքականը զգուշանում է․․․
10:50
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
01:05
Մունդիալ-2022. Արգենտինայի և Լեհաստանի հավաքականները փլեյ-օֆֆում են
Բայդենի զանգն ու մարզչի մազաթափությունը․ Ինչպես ԱՄՆ-ը կոտրեց Իրանի դիմադրությունը
11:00
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
01:06
Մունդիալ-2022․ Իրանը պարտվեց․ Անգլիան և ԱՄՆ-ը 1/8-րդ եզրափակչում են
21:00
Մունդիալ-2022․ Նիդեռլանդներն ու Սենեգալը դուրս եկան 1/8-րդ եզրափակիչ
ՖԻՖԱ-ի արձագանքը․ Տարվա սկանդալային հանդիպումը կկայանա այսօր
11:02
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
01:02
Մունդիալ-2022. Պորտուգալիան հաղթեց եւ դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ
21:58
Մունդիալ-2022. Բրազիլիան նվաճեց 1/8-րդ եզրափակչի ուղեգիր
Մունդիալ-2022. Գանան հաղթեց Հարավային Կորեային
17:25
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն. անակնկալները շարունակվում են
16:14
Մունդիալ-2022. Սերբիան դրամատիկ խաղում ձեռքից բաց թողեց հաղթանակը
Մունդիալ-2022․ Չեմպիոնի կոչման 5 ֆավորիտները
10:45
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
01:00
Մունդիալ-2022․ Գերմանիան և Իսպանիան չպարզեցին հաղթողին
22:05
Մունդիալ-2022. Խորվաթիան վստահ հաղթանակ է տանում, իսկ Բելգիան ձախողվում
16:15
Մունդիալ-2022․ Ճապոնիան զիջեց Կոստա Ռիկային
01:00
Մունդիալ-2022․ Արգենտինան հաղթեց Մեքսիկային
21:58
Մունդիալ-2022․ Մբապեի դուբլը Ֆրանսիային դուրս բերեց 1/8-րդ եզրափակիչ
19:58
Մունդիալ-2022․ Լեհաստանը կարևոր հաղթանակ տարավ
19:00
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն օր 6
Իրանը ձեռնոց նետեց Արևմուտքին․ Տարվա դիմակայությունը՝ նոյեմբերի 29-ին
11:45
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը

Նոր սկանդալ․ Տոտալ բոյկոտ` ընդդեմ Ռուսաստանի ազգային հավաքականի

Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի շուրջ հերթական սկանդալն է հասունանում։ ՌԴ ֆուտբոլի միությունը պայմանավորվածություն է ձեռք բերել նոյեմբների 19-ին Սանկտ Պետերբուրգում` Բոսնիա և Հերցեգովինայի հետ ընկերական հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Ձեռք բերված պայմանավորվածությունից հետո, սակայն, Բոսնիա-Հերցեգովինայի միանգամից 5 առաջատար ֆուտբոլիստներ հայտարարել են, որ չեն մեկնի Սանկտ Պետերբուրգ և չեն խաղա ռուսների դեմ։ Այդ ֆուտբոլիստներն են եվրոպական ֆուտբոլի աստղեր՝ Միրալեմ Պյանիչրը, Էդին Ջեկոն, ինչպես նաև Իբիշևիչը, Ահմեդհոջիցն եւ Հաջիցը։ Կասկածից վեր է, որ նշված ֆուտբոլիստների բոյկոտին կմիանան նաև Բոսնիա և Հերցեգովինայի ազգային թիմի մյուս անդամները։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի նկատմամբ ցուցաբերած ռազմական ագրեսիայի հետևանքով Ռուսաստանի բոլոր հավաքականներն ու թիմերը անորոշ ժամանակով զրկված են ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Ռուսաստանի մասնակցությամբ ընկերական հանդիպումներն իրենց հերթին դուրս են ՖԻՖԱ-ի օրացույցային պլանից։

Սեպտեմբերի 24-ին Ռուսաստանի հավաքականը ընկերական հանդիպում է անցկացնելու Ղրղզստանի ազգային թիմի հետ։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ համաշխարհային ֆուտբոլի լուսանցքում հայտնված Ռուսաստանի ֆուտբոլային գերատեսչությունը, մասնավորապես ազգային հավաքականը պահպանելու համար ակտիվ բանակցություններ է վարում տարբեր երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների հետ ընկերական հանդիպումներ անցկացնելու նպատակով։ Եվ ահա «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ընկերական հանդիպումներ անցկացնելու նպատակով ռուսներն առաջին հերթին դիմել են ԵԱՏՄ- անդամ երկրների ֆուտբոլի ֆեդերացիաներին։ Ռուսաստանի հետ խաղալու պատրաստակամություն հայտնել է թերևս Ղրղզստանը, պայմանով, որ հանդիպումը տեղի կունենա Բիշքեկում։ Ռուսաստանի հետ խաղալուց հրաժարվել են, Հայաստանը, Ղազախստանը, նույնիսկ Բելառուսը։ Ռուսների դեմ խաղալուց հրաժարվելու որպես հիմնական պատճառ նշվել է ավելի վաղ այլ հավաքականների հետ ընկերական հանդիպում անցկացնելու մասին պայմանավորվածությունը։ Նշենք, որ Ռուսաստանի ֆուտբոլի միությանը հաջողվել է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետպայմանավորվել ընկերական խաղ անցկացնելու վերաբերյալ։ Հատկանշական է, որ ռուսների հետ խաղալու պատրաստակամություն հայտնել են, ոչ ՈւԵՖԱ-ի անդամ երկրները։ Բոսնիացի ֆուտբոլիստների հայտարարությունը վառ ապացույցն է նրա, որ եվրոպական ֆուտբոլային ընտանիքը բոյկոտում է ագրեսոր պետության հետ ցանկացած շփում։ Մեր տեղեկություններով այժմ Ռուսաստանի ֆուտբոլի միությունը բանակցություններ է վարում ասիական և Հարավային Արմերիկայի պետությունների ֆուտբոլային գերատեսչությունների հետ։ Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Ուկրաինայի վրա հարձակումից հետո եվրոպական տասնյակ պետությունների հավաքականներ հայտարարեցին, որ հրաժարվում են խաղալու Ռուսաստանի հետ։

Տոտալ բոյկոտին հաջորդեց ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի դարակազմիկ որոշումը Ռուսաստանի հավաքականների և թիմերին մեկուսացնելու վերաբերյալ։ Այսօր տոտալ բոյկոտն ըստ էության շարունակվում է։ Նշենք, որ այս ամենից առաջին հերթին տուժում են ռուսաստանցի ֆուտբոլիստները որոնց կարիերան հայտնվել է փակուղում։ Ռուսաստանի ազգային հավաքականի 19-ամյա հայազգի հարձակվող Արսեն Զախարյանը չկարողացավ տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»։ Ռուսաստանում ելույթ ունեցող հարյուրավոր ֆուտբոլիստներ զրկվել են հնարավորությունից տեղափոխվելու Եվրոպա։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայում ելույթ են ունենում մոտ 400 ֆուտբոլիստներ, որոնցից մոտ 100-ը լեգեոներներ են։ Բոլոր ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է մոտ մեկ միլիարդ դոլար։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բազմաթիվ լեգեոներներ հեռացան ռուսական ակումբներից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում