Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ուշագրավ «նախադեպ» Վրաստանում. ինչ սպասել Հայաստանին

Սեպտեմբերի 10-ին ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել Վրաստանում: Եվրամիության՝ Հարավային Կովկասի  հարցերի հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որը զբաղվում է նաև Վրաստանի հակամարտությամբ, Թբիլիսիում հանդիպել է  հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերի պետնախարար Թեա Ախվլեդիանիի հետ: Բանակցություններից հետո Կլաարը թվիթերյան գրառում է արել, որ մոտ ապագայում հնարավոր է վերսկսվեն Ժնևյան քննարկումները: Սա բավականին հետաքրքիր գրառում է, եթե հաշվի առնենք այն, որ Ժնևյան քննարկումների ֆորմատը վերաբերում է Վրաստանի հակամարտությանը, կամ հակամարտություններին՝ աբխազական և օսական ուղղություններով: Իսկ առավել ուշադրության արժանին այն է, որ Ժնևյան քննարկումների ֆորմատում ընդգրկված են Եվրամիությունը, ԱՄՆ, Ռուսաստանը, Վրաստանը, ՄԱԿ-ը, ինչպես նաև մասնակցում են Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներ: Այդ ձևաչափը ստեղծվել է 2008-ի ռուս-վրացական պատերազմի հրադադարից հետո և տարեկան չորս անգամ տեղի են ունենում քննարկումներ Ժնևյան ձևաչափով, որի ընթացքում օրակարգը ներառում է ամենատարբեր հարցեր: Վերջին քննարկումը հետաձգվել է ուկրաինական պատերազմմի բռնկման պատճառով, և ահա, Եվրամիության ներկայացուցիչը Վրաստանում բանակցությունից հետո գրում է, որ մոտ աօպագայում Ժնևյան քննարկումները կարող են վերսկսել:

Չարժե անել հապճեպ հետևություններ, սակայն, եթե դրանք վերսկսում են, ստացվում է, որ Վրաստանի հակամարտության հարցերի վերաբերյալ քննարկումների մեկ սեղանի շուրջ կարող են նստել այսօր Ուկրաինայում փաստացի պատերազմող Ռուսաստանն ու Արևմու՞տքը: Թե՞ Կլաարը արտահայտել է ավելի շատ ցանկություն, քան հնարավոր դարձող իրականություն: Իրականություն լինելու պարագայում այդ հանգամանքը կարող էր դրական դիտվել Հայաստանի համար, որովհետև ժնևյան ձևաչափն իհարկե իր էությամբ և «պատմությամբ» այլ է, քան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն ու նաև այլ է խնդրի առարկան՝ արցախյան, հայ-ադրբեջանական հակամարտությունը, սակայն գործնականում անշուշտ շահեկան կարող էր լինել ԱՄՆ, ԵՄ, ՌԴ ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումների վերսկսման նախադեպը: Սակայն, հարցն այստեղ իհարկե շատ ավելի խորն է, քան զուտ ձևաչափային նախադեպի հանգամանքը: Փաստացի, ուկրաինական պատերազմի ֆոնին տեղի է ունենում ուշադրության կենտրոնացում Վրաստանի ուղղությամբ: Իսկ այստեղ, մի կողմից կարող է դիտվել Կովկասի հարցում Արևմուտք-Ռուսաստան երկխոսության թույլ ուրվագիծ, մյուս կողմից իհարկե որևէ կերպ բացառված չէ հակառակը, այսինքն իրավիճակի սրացման հնարավորություն, որը կարող է բերել ռեգիոնում կայունության ռեժիմի ընդհանուր խաթարման: Իսկ այդ առումով արդեն Հայաստանի համար գերխնդիր է դառնում թույլ չտալ, որ դա լինի հայ-ադրբեջանական ուղղությամբ տարածվող «նախադեպ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում