Saturday, 20 04 2024
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները

Աշխարհը հասել է ջրբաժանին. Մինչև այս ամսվա ավարտը «գլոբալ տեկտոնական» շարժումներ են սպասվում

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Աշխարհը հասել է ջրբաժանին։

Մինչև այս ամսվա ավարտը «գլոբալ տեկտոնական» շարժումներ են սպասվում։

Թեև Ուկրաինայում ուկրաինական բանակի գլխավոր շտաբը արգելել* է իրենց ԶՈՒ առաջխաղացումների վերաբերյալ որևէ լուսաբանումներ իրականացնելը կամ ռազմաճակատից ցանկացած տեսակի տեղեկատվության շրջանառելն ու տարածելը սոցիալական կայքերում, ինչպես նաև լրատվական այլ ռեսուրսներում, այնուամենայնիվ տեղեկատվության արտահոսք միևնույն է կա։

Համաձայն հաստատված՝ պաշտոնական, տեղեկատվության, ուկրաինական ԶՈՒ ճեղքել են ուկրաինառուսական ռազմաճակատի արևելյան հատվածը՝ գրոհը զարգացնելով Խարկովի շրջանի հարավարևելյան ուղղությամբ, դեպի Բալակլեա ք.։ Դեռ երեկ նրանք ազատագրել էին շուրջ 2000 կմ2 տարածք, հասնելով մինչև Օսկոլ գետի ջրբաժանը, գրավելով կարևորագույն լոգիստիկ (ավտոմոբիլային և երկաթուղային) հանգույց հանդիսացող Կուպյանսկ ք.։ Կուպյանսկը կարևորագույն սնուցող հանգույց էր ՌԴ ԶՈՒ ամբողջ արևելյան ռազմաճակատի համար։ Կորցնելով այն, շուրջ 10 000 անձնակազմով ՌԴ զորամիավորումը փաստացի շրջափակման մեջ ընկավ Խարկովի մարզի վերջին բաստիոն և ռազմավարական չափազանց մեծ կարևորություն ունեցող Իզյում քաղաքում և դրա շրջակայքում։

Այսօր տեղեկություն է տարածվում, որ ուկրաինացիները գրավել են Իզյումը, գերեվարելով մի քանի հարյուր ռուս զինյալների, և առգրավելով ահռելի քանակությամբ ռազմական տեխնիկա, սպառազինություն, ինչպես նաև վառելիքաքսուկային նյութերի հսկայածավալ պահեստներ։

Քիչ անց հայտնի դարձավ, որ ամբողջ Խարկովի շրջանը ազատագրվել է. Խարկովի հյուսիսում ուկրաինացիները հասել են ուկրաինառուսական պետական սահմանին, արևելքում՝ հատել են Խարկով-Լուգանսկ շրջանների վարչատարածքային սահմանը և ռազմական գործողությունների թատերաբեմը տեղափոխել են Լուգանսկի շրջան, իսկ հարավում՝ վերականգնելով Խարկովի շրջանի նկատմամբ լիակատար վերահսկողությունը՝ գրավել են Դոնեցկի շրջանի Լիման ք. իր շրջակայքով, և զարգացնում են գրոհ դեպի Լուգանսկի շրջանի դարպասը համարվող Լիսիչանսկ ք.։

Ինչպես տեսնում ենք ուկրաինառուսական գրեթե 2000 կմ ձգվող ռազմաճակատը փլուզվել է, ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների շրջանում լիակատար խուճապ և ապակազմակերպվածություն է սկսվել. ուկրաինացիները անցել են հակագրոհի և վերցրել են «պատերազմի նախաձեռնությունը» իրենց ձեռքը։

Ավելի վաղ, մինչև ուկրաինական հակագրոհի մեկնարկը, հայտնի էր, որ ռազմաճակատի հարավային հատվածում լիակատար շրջափակման մեջ է հայտնվել Դնեպրի արևմտյան ափում տեղակայված ՌԴ ԶՈՒ 20 000 հոգանոց ուժերը, նրանք չկարողացան զարգացնել գրոհ դեպի Նիկոլաև ք. համապատասխան նյութատեխնիկական միջոցների բացակայության պատճառով, քանի որ դրանց առաքման համար անհրաժեշտ բոլոր կամուրջները հրետանակոծվել էին ամերիկյան, գերճշգրիտ Himars M142 համազարակային կրակի ռեակտիվ համակարգերով։ Այժմ Դնեպրի արևմտյան հատվածում գտնվող ռուսական զինված խմբավորումը ունի երկու ելք՝ հանձնվել, կամ բացառապես կենդանի ուժով լքել տարածաշրջանը։ Դա նշանակում է, որ Խերսոնի ազատագրումը սարերի հետևում չէ, սա կլինի երկրորդ ռազմաքաղաքական հարվածը ՌԴ-ին Իզյումի անկումից հետո։

Շատ ռազմական տեսաբաններ սա համարում են ՌԴ ուկրաինական կոմպանիայի 3-րդ շրջափուլը**, որի երրորդ ֆազայի լիակատար ավարտման պարագայում (սա նկարագրվում է ստորև **) Պուտինյան Ռուսաստանը կդադարի գոյություն ունենալ։

Հենց սրանով պայմանավորված չափազանց վտանգավոր ժամանակահատված ենք ապրում։ Եթե ՌԴ ներսում պալատական հեղաշրջում տեղի չունեցավ, ապա ուկրաինական կոմպանիայի 3-րդ շրջափուլի**,երկրորդ ֆազայի ավարտի պարագայում ՌԴ-ն կարող է կիրառել տակտիկական միջուկային զենք, քանի որ իրավիճակը շտկելու ոչ մի այլ, գործուն միջոց չի մնացել, նոր ուժեր պատրաստելու և գեներացնելու ժամանակ չի լինի, եթե չստացվի ինչ-որ կերպ կասեցնել ուկրաինական ԶՈՒ սրնթաց հակագրոհը, որն արդեն խորացել է 100-150 կմ։

Այս ամենը ուղիղ առնչվում է ՀՀ ազգային անվտանգությանը։ Դրա վերլուծությունը քանիցս արել եմ։

*մեզ համար չափազանց կարևոր և ուսանելի հանգամանք է։ Մեր պատերազմում ցավալի բացթողումներից մեկը տեղեկատվության սանձման լծակների իսպառ բացակայությունն էր։

** Առաջին շրջափուլը ՌԴ զանգվածային ներխուժումն էր Ուկրաինայի ինքնիշխան տարածք (24.02.2022-31.03.2022), որի ընթացքում ՌԴ-ն կարողացավ գրավել, գրեթե ամբողջ արևելյան և հարավային Ուկրաինան՝ հասնելով մինչև մայրաքաղաք Կիև, կտրելով Ուկրաինան Ազովի ծովից։

Երկրորդ շրջափուլը դիրքային պատերազմն էր, արդեն իսկ ձևավորված հարավային և արևելյան ռամզաճակատներում։ Այն ուղղեկցվում էր նյարդերի պայքարով, ռազմական մանիպուլյացիաներով, միջուկային ահաբեկմամբ և դիվանագիտական խողովակների վերակենդանացման փորձերով։ Տևեց սույն թվականի ապրիլից, մինչև սեպտեմբեր, որի ընթացկում արևմուտքի համառ և վճռական օժանդակությամբ Ուկրաինական կողմը կարողացավ հասնել համապատասխան պարիտետի, իրավիճակը իր օգտին բեկելու համար։ Ի հեճուկս Ուկրաինայի ռացիոնալ քայլերի, ՌԴ-ն բաց թողեց մի շարք ռազմավարական սխալներ, օրինակ՝ չիրականացրեծ զանգվածային զորահավաք (հիմա արդեն ուշ է, ժամանակ չկա), վստահեց Թուրքիայի միջնորդական նախաձեռնողականությանը՝ փոխարենը վաճառելով ինչ ուներ-չուներ Լիբիայում, Սիրիայում և Կովկասյան լեռնաշղթայից հարավ ընկած տարածաշրջանում, երկրի տնտեսությունը չտեղափոխեց ռազմական «ռելսերի» վրա՝ վերջ դնելով «հատուկ օպերացիային», հայտարարելով լայնածավալ պատերազմ։

Երրորդ շրջափուլը համարվում է Ուկրաինայի հակագրոհը, որն արդեն ստացվել է։ Այն ուղղեկցվում է նախաձեռնողականության նվաճմամբ։ Հիմա Ուկրաինական կողմն է վարում պատերազմը՝ իր կամքը թելադրելով ՌԴ ԶՈՒ և ազատագրելով իր տարածքները։

Այս վերջին շրջափուլը պայմանականորեն բաժանել են 3 ֆազաների՝

1. ռազմաճակատի ճեղքում (որն իրականացրեցին Խարկովի շրջանում),

2. ՌԴ պաշտպանական բնագծի երկփեղկում (հավանաբար դա կլինի Դոնեցկի շրջանում։ Ուկրաինական բանակը կփորձի Վոլոնովախա, այնուհետև Մարիոպոլ քաղաքները ազատագրել՝ դուրս գալով Ազովի ծով, այդ կերպ երկփեղկելով ամբողջ ռազմաճակատը երկու մասի՝ պայմանական «ДНР»-«ЛНР»
և Ղրիմի ռազմաճակատների),

3. Լուգանսկ-Դոնեցկ շրջանների և Ղրիմի լիակատար ազատագրում։

Հ.Գ. Կա հավանական ևս երկու սցենարներ, որոնցից առաջինին ես չեմ հավատում, քիչ հավանական է, իսկ երկրորդը՝ ցավոք սրտի հնարավոր է, որի ռիսկը այսօր շատ մեծ է։

1. Ուկրաինան ազատագրում է բոլոր իր տարածքները այդ թվում Ղրիմը, դուրս գալով 1991-ին հաստատված Ռուս-ուկրաինական սահմանագոտի (արդեն կասկած չկա, որ բնականոն ընթացքի դեպում այդպես էլ լինելու է), Պուտինը կարողանում է ինչ-որ կերպ իշխանությունը պահել (չեմ հավատում, բայց ենթադրենք), սկսում է ՌԴ լիակատար բարեփոխումների ծրագիր, 5 տարի հետո նոր կոմպանիա մեկնարկելու համար։ Այդ ողջ ընթացքում ապրելով համաշխարհային լիակատար ֆինանսատնտեսական շրջափակման մեջ։

2. Իզյումը և Կուպյանսկը հետ նվաճելու մի քանի անհաջող փորձերից հետո, կորցնելով շատ ավելի լայնածավալ տարածքներ Լուգանսկի շրջանում, հավանաբար նաև Դնեպրի արևմտյան ափի տարածքները Խերսոն քաղաքով հանդերձ, կիրառում է տակտիկական միջուկային զենք։ Այս դեպքում երկու սցենար կա՝

ա) աշխարհը մտնում է միջուկային պատերազմի մեջ, արևմուտքը պատասխան հարվածներ է հասցնում։

բ) արևմուտքը չի արձագանքում (քիչ հավանական է), շարունակում է իր անուղղակի հյուծման քաղաքականությունը ՌԴ հանդեպ, հարցը տեղափոխելով երկարաժամկետ պայքարի շրջափուլ, գլոբալ աղետից խուսափելու նպատակով։ Այս պարագայում Ուկրաինան կպարտվի, Արևմուտքը կփորձի էշելոնացված գոտիներ ձևավորել այն տարածքների վրա որոնք կմնան մասնատված Ուկրաինայում, կամ Լեհաստանում, Մերձբալթյան և Սկանդինավյան երկրներում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում