Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նոր միապետ Չարլզ Երրորդը Բուքինգհեմյան պալատում ընդունել է վարչապետ Լիզ Թրասին և բրիտանական կառավարական կաբինետի անդամներին, հաղորդում է Sky News-ը։
Թագավորը և թագուհին՝ Կամիլլան, զրուցել են կաբինետի անդամների հետ, որոնց թվում էին նաև ֆինանսների նախարար Նադիմ Զահավին, արտգործնախարար Սուելլա Բրավերմանը և Համայնքների պալատի ղեկավար Պենիա Մորդոնտը:
Ավելի վաղ հայտնել էին, որ Գահաժառանգության խորհուրդը Կառլ Երրորդին պաշտոնապես հռչակել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետ: Արարողությունը տեղի էր ունեցավ Լոնդոնի Սենթ Ջեյմս պալատում։