Friday, 29 03 2024
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում

Բախում, որ փակուղու առաջ է դնում Հայաստանը

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան կատարած այցի ընթացքում մասնակցեց Վլադիվոստոկում տեղի ունեցած Արևելյան տնտեսական ֆորումին: Դժվար է ասել, ֆորումն էր այցի պատճառը, որի առիթով եղավ հանդիպումը Պուտինի հետ, թե՞ ֆորումը առիթն էր, իսկ պատճառը՝ Պուտինի հետ հանդիպումը: Բոլոր դեպքերում, տնտեսական ֆորումին Փաշինյանի մասնակցությունն ինչպես միշտ մնաց քաղաքական հարցերի «ստվերում»: Դա այն դեպքում, երբ գործնականում տնտեսությունն է քաղաքականության հիմքն ու շարժիչը, խոշոր հաշվով, հատկապես 21-րդ դարում, երբ առավել քան ակնառու է դարձել աշխարհաքաղաքական պայքարը ռեսուրսների ու ենթակառուցվածքների համար: Մեծ հաշվով, այն, ինչ տեղի է ունենում այսօր Ուկրաինայում և «ճառագայթվում» ամբողջ աշխարհում, իր մի մասով լինելով ընդգծված անվտանգության խնդիր՝ ներգրավված բոլոր ակտիվ կամ պասիվ կողմերի համար, իր մյուս մասով և թերևս հավասար կեսով՝ տնտեսական մեծ վերաձևման հարց է, որ ընթանում է աշխարհում: Վերաձևում և վերափոխվում է ոչ միայն համաշխարհային անվտանգության և իրավունքի համակարգը, այլ համաշխարհային տնտեսությունը:

Տեղի է ունենում տնտեսական կապերի և հաղորդուղիների վերադասավորում, լոգիստիկ ցանցերի վերափոխում, նաև նոր ցանցերի ձևավորման գործընթացների արագացում: Այդ ամենը իր հերթին է լրացուցիչ խթաններ տալիս աշխարհաքաղաքական ռազմա-քաղաքական պայքարին: Հայաստանը ոչ միայն այդ բովում է: Հայաստանը այդ գործընթացների հանգուցային գոտում է, որովհետև Կովկասը դիտարկվում է ապագա հաղորդուղիների, լոգիստիկ ցանցերի առանցքային հանգրվաններից մեկը: Խոշոր հաշվով այստեղ է նաև այսօր Կովկասում դիվանագիտական աշխուժության մոտիվացիոն հիմքը, որ արտահայտվում է հայ-ադրբեջանական հակամարտության ձևաչափի շուրջ: Եվ այստեղ Հայաստանը ուղիղ կանգնում է երկու առանցքային հարցերի առաջ՝ ռազմա-քաղաքական շահեր և անվտանգություն, ու պետականության կենսագործունեության հեռանկարների տնտեսական հիմք: Առանցքային խորքային խնդիր  է դառնում այն, որ հայաստանյան հասարակական-քաղաքական «դիսկուրսում» երկու հանգամանքները գտնվում են կամ դիտարկվում են միմյանց հակադիր տրամաբանության մեջ: Այն դեպքում, երբ տնտեսություն-քաղաքականություն-անվտանգություն շղթան ոչ միայն կոնցեպտուալ է, այլ գործնականում պետական կենսունակության հիմքում տնտեսությունն է, որից է բխում անվտանգության համակարգի կենսունակությունը: Իհարկե, կա որոշակի փոխկապակցվածություն, փոխադարձություն, բայց ելակետային առումով ամենևին էլ հավի ու ձվի պատմությունը չէ և որևէ անվտանգություն չունի երկարաժամկետ կենսունակություն, եթե «ի սկզբանե» տնտեսությունը չէ, եթե կառուցված չէ տնտեսական կարողությունների վրա:

Հայաստանյան «դիսկուրսում», թե օբյեկտիվ, թե զգալիորեն նաև սուբյեկտիվ հանգամանքների և գործոնների բերումով, առկա է հակադրություն և տնտեսական հեռանկարներին առնչվող խորքային քննարկումները «բախվում» են անվտանգության խնդրին: Եվ սա այն դեպքում, երբ ակնառու է, որ Հայաստանի համար, հատկապես ներկայումս տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերաձևումների պայմաններում, կենսական անհրաժեշտություն է դարձել անվտանգության և տնտեսության հեռանկարների համադրմանն ուղղված առարկայական դիսկուրսը, որովհետև այդ հասկացությունների բախումը ոչ միայն սահմանափակում է դիսկուրսն ինքնին, այդ կերպ նվազեցնելով կարևորագույն հարցերում հանրային կյանքի էֆեկտիվությունը՝ որպես պետական քաղաքականության կազմավորման հիմքային բաղադրիչ, այլ փակուղի է մտնում Հայաստանի արտաքին քաղաքական էֆեկտիվությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում