Բահրեյնում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 12-ին։ Համապատասխան հրամանագիրը հրապարակել է Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա ալ Խալիֆան, հաղորդում է Բահրեյնի BNA լրատվական գործակալությունը: Երկրի դեսպանատներում և ներկայացուցչություններում ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին: Անհրաժեշտության դեպքում ընտրությունները կկազմակերպվեն նոյեմբերի 15-ին՝ արտասահմանյան ներկայացուցչություններում, և նոյեմբերի 19-ին՝ երկրի ներսում: Ըստ հրամանագրի՝ պատգամավորության թեկնածուներն իրենց հայտերը կներկայացնեն հոկտեմբերի 5-9-ը: Բահրեյնի խորհրդարանը կկազմվի 40 պատգամավորից։