Thursday, 28 03 2024
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը

Եթե վաղը պատերազմն ավարտվի, ռուսները կմտածեն հետ վերադառնալու մասին և տրանսֆերտային ներհոսքը կդադարի

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ Արմեն Քթոյանը

 Պարոն Քթոյան, դոլարի ու եվրոյի փոխարժեքները շարունակում են նվազել: Որո՞նք են դրա պատճառները և դեռ որքան սա կտևի:

Պատճառները նույնն են, ինչ մեկ կամ երկու ամիս առաջ էր.  Հայաստանում կա արտարժույթի մեծ ներհոսք, առաջարկը շուկայի աճ է արձանագրել, և դա հանգեցնում է արտարժույթի գների նվազման, դրամն ամրապնդվում է դոլարի ու եվրոյի նկատմամբ: Եթե համալիր դիտարկենք, կտեսնենք, որ երկնիշ տնտեսական ակտիվության կամ ծառայությունների առանձին ոլորտներում 30-40 տոկոս ակտիվություն կա: Այդ բոլորը մեկ շղթայի տարբեր օղակներ են:

Կարո՞ղ ենք ասել, որ արտարժույթի արժեզրկումը ամենաշատը օտարերկրյա ներդրողների վրա է բացասական անդրադարձ ունենում, և ինչ պետք է անի կառավարությունը զսպելու այդ բացասական հետևանքները:

Կենտրոնական բանկը հետամուտ է արհեստականորեն դրամը չարժեզրկելու ռազմավարությանը, որը հիմնավորվում է գնաճի քաղաքականության արդյունավետությունը չկորցնելու հանգամանքով: Այդ փաստարկի մեջ տրամաբանություն կա: Հիմա բնականաբար, թանկ դրամը առանձին ոլորտներում բացասական ազդեցություն ունի, բայց ոլորտներ էլ կան, որտեղ դրական է ազդում: Դուք նշեցիք օտարերկրյա ներդրումների հանգամանքը, բայց մյուս կողմից էլ ունենք, օրինակ, գնաճի զսպման հնարավորություն, արտաքին պարտքի մասով բեռի որոշակի թեթևացման հնարավորությունը: Մյուս հանգամանքն էլ կա, էկոնոմիկայի նախարարությունը վերջին ամիսներին ԿԲ-ին մեղադրում էր փոխարժեքին չմիջամտելու մեջ՝ նշելով, որ դա բացասաբար է ազդում արտահանողների վրա, բայց մենք տեսնում ենք, որ այս տարվա առաջին 7 ամիսներին արտահանումն զգալի աճ է արձանագրել: Ստացվում է, որ ընդհանուր առմամբ, մենք ապրում ենք այնպիսի միջավայրում հիմա, երբ էական դերակատարում ունեն այնպիսի գործոններ, որոնք սովորական պայմաններում միգուցե չեն դրսևորվում: Այսնիքն քիչ հավանական համարվող գործոնները հիմա միանգամից պրոցեսի մեջ են և դրանք կանխատեսելը, փորձել հասկանալը, շուկայական  կոնյուկտուրայի վերաբերյալ ինչ-որ դատողություններ անելը բավականին բրդ է:

Իսկ գնաճը որքանո՞վ է հնարավոր եղել զսպել, երբ քաղաքացին ամեն օր իր մաշկի վրա զգում է թանկացումները:

Ես չեմ կարող գնահատական տալ թվային առումով, ակնհայտ է, որ զսպման դերակատարում կա, գնաճը զսպվում է, իսկ թե քանի տոկոսով, ԿԲ-ն ևս դրա գնահատականը չունի: Մյուս կողմից էլ, իմ կարծիքով, տրամաբանված է այն մոտեցումը, որ փոխարժեքին էական միջամտությունը կարող է էականորեն նվազեցնել հակաճգնաժային քաղաքականության արդյունավետությունը:

Դեռ որքա՞ն կպահպանվի այս իրավիճակը:

Եթե մենք հասկանանք, թե օրինակ, ռուս-ուկրաինական պատերազմն ինչքան կտևի, մենք կկարողանանք նաև գալ մեր իրավիճակին: Այն ամենը, ինչ մեզ մոտ տեղի է ունենում, ածանցյալ է դրանից: Մենք ասում ենք՝ արտարժույթի առաջարկը աննախադեպ բարձր մակարդակի վրա է մեր շուկայում, Ռուսաստանից հսկայական գումարներ են գալիս և բերում են այն մարդիկ,  որոնք ժամանակավորապես տեղափոխվել են Հայաստան: Հիմա ամեն ինչի հիմքում այդ ժամանակավոր տեղափոխությունն է. եթե վաղը պատերազմն ավարտվում է, այդ մարդկանց զգալի մասը մտածելու է հետ վերադառնալու մասին և տրանսֆերտային ներհոսքը կդադարի:  Այսինքն եթե ուզում ենք հասկանալ՝ ինչքան կտևի, պետք է փորձենք մոդելավորել կամ կանխատեսում անել առ այն, թե  պատերազմն ինչքան կշարունակվի: Որովհետև այս տնտեսական պրոցեսներն ածանցյալ են  քաղաքական իրողություններից, որոնք ստեղծվել են ուկրաինական պատերազմի համապատկերում:

Ըստ էության, որքան երկարի պատերազմը, այդքան այս իրավիճակը պահպանվելո՞ւ է:

Նույնությամբ չի պահպանվի, որովհետև այստեղ որակական բաներ կան, օրինակ, այն ՌԴ քաղաքացին, որն իր բիզնեսը, գործունեությունը ժամանակավորապես տեղափոխել է Հայաստան, կարևոր է հասկանալ, թե այդ «ժամանակավոր» ասվածն ինչքան է: Իրենք կարող է իրենց մտքում ունեն 6 ամիս կամ 10 ամիս ենթադրյալ ժամանակահատված, բայց եթե փաստացի իրողություններն ավելի երկար լինեն, արդեն կարող է ինքն այլ որոշման հակվել: Այսինքն եթե մի բանը կարճաժամկետ է, դեռևս չի նշանակում, որ ավելի տևական ժամանակահատվածում տեղի կունենա նույն բանից բայց ավելի շատ: Այդպես չէ, երկարաժամկետ ժամանակահատվածում կարող է լրիվ ուրիշ բան տեղի ունենալ: Իսկ թե երբ տեղի կունենա կարճաժամկետից անցումը երկարաժմկետ կամ միջնաժամկետ որոշումների, դժվար է ասել: Ամեն մի ՌԴ քաղաքացի, որ եկել է Հայաստան, իր մտքում ունի ժմկետի վերաբերյալ իր նախընտրելի պատկերացումը: մեկի դեպքում մեկ տարի է, մեկի դեպքում կես տարի է, երրորդի դեպքում միգուցե 3 ամիս էր, որն արդեն անցավ և նա սպասողական վիճակի մեջ է: Շատ բարդ է կանխատեսումներ անել: Մենք պետք է հասկանանք, որ մեզ մոտ փոքր տնտեսություն է, իսկ փոքր տնտեսությունում շատ մեծ ծավալի փոփոխություններ չեն պահանջվում իրավիճակում կտրուկ կամ որակական փոփոխություններ արձանագրելու համար: Ասենք, ամսական կտրվածքով, դոլարի ներհոսքը կարող է 200-300 մլն ավելանա, և դա շուկայում շոկային պրոցեսներ առաջացնի: Սա նաև մեր տնտեսության փոքր լինելով է պայմանավորված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում