Երբ անկեղծ ենք խոսում, չենք խաբում, կառուցում ենք վստահության մթնոլորտ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Նա կարծում է, երբ կեղծում ենք, չենք ընդունում ուրիշի կարծիքը, նշանակում է գտնվում ենք մշակութային զարգացման ցածր մակարդակի վրա․ «Երբ անկեղծ ենք խոսում, ավելի լավ ենք հասկանում իրար: Երբ անկեղծ ենք խոսում, չենք խաբում, կառուցում ենք վստահության մթնոլորտը: Երբ անկեղծ ենք խոսում, նշանակում է գտնվում ենք մշակութային զարգացման ամենաբարձր աստիճանի վրա: Չեմ կարծում՝ մարդը, որ անկեղծ արտահայտում է իր կարծիքը, խնդիր է դնում քարկոծվելու կամ չքարկոծվելու: Իրականում քարկոծումը միշտ կա, ավելի դաժանորեն կքարկոծեն,եթե ստես: Քարկոծվելը չպետք է դառնա թիվ մեկ խնդիր․ քարկոծվող մարդիկ ավելի անվախ են: Ինձ համար քարկոծումը ավելի լավ գնահատական է: Քաղաքականության մեջ անկեղծությունը հիմարության կատեգորիա է»: