Thursday, 28 03 2024
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24

ԱՄՆ-ն պատռում է դիմակները

Թերևս, միամիտ կլինի կարծել, թե այդ կարգի մասշտաբային ինֆորմացիա պարունակող «արտահոսքերը» կարող են լինել պատահական կամ թյուրիմացության հետևանք:
WikiLeaks կայքում հայտնված տեղեկատվական «արտահոսքը», որը պարունակում է ամերիկյան դիվանագիտության միջազգային շփումների հետ կապված գաղտնիքներ, ոչ այլ ինչ է, քան մարտահրավեր ամբողջ աշխարհին: ԱՄՆ նոր վարչակազմի կամ արդեն համեմատաբար նոր վարչակազմի արտաքին, այսպես ասած, հանդուրժողական քաղաքականության ֆոնին, երբ ամերիկյան իշխանությունը հռչակում է համաշխարհային խնդիրները գործակցված լուծելու կուրս, հրապարակված «արտահոսքը» բավականին հակասական տպավորություն է թողնում: Բանն այն է, որ ԱՄՆ-ն այդպիսով փաստացի ասում է աշխարհի «ուժեղների» մասին այն, ինչ մտածում է: Ավելին` բացահայտում է նաև այն, ինչ նրանք են իրար մասին մտածում, կամ համեմատաբար թույլերը համեմատաբար ուժեղների մասին են մտածում: Մի խոսքով, դատելով այն մեծ դերակատարությունից, որ ունի ԱՄՆ-ն համաշխարհային քաղաքականության մեջ, ամերիկացիներն, ըստ էության, բացահայտում են, թե ինչ են մտածում աշխարհի մասին, և թե աշխարհում էլ ով ում մասին, մեծ հաշվով, ինչ և ինչպես է մտածում: Այսինքն` «արտահոսքի» միջոցով ինչ-որ առումով բացահայտվում է համաշխարհային քաղաքականության էությունը: Թերևս, միամիտ կլինի կարծել, թե այդ կարգի մասշտաբային ինֆորմացիա պարունակող «արտահոսքերը» կարող են լինել պատահական կամ թյուրիմացության հետևանք: Փաստացի ստացվում է, որ ԱՄՆ-ն, հակառակ իր փոխադարձ հանդուրժողության և գործակցության կուրսի, որում նախանշվում է համաշխարհային ճգնաժամից բազմաբևեռության սկզբունքի հիման վրա դուրս գալու պատրաստակամություն, աշխարհին մարտահրավեր է նետում: Այլ կերպ ասած` մի կողմից ԱՄՆ-ն փորձում է հարաբերություն կարգավորել Մոսկվայի հետ, «վերբեռնել» այդ հարաբերությունը, կարգավորել գործերը մահմեդական երկրներում երկրի իմիջի բարելավման համար, հակամարտությունների կարգավորման դիվանագիտական մեխանիզմներ կատարելագործել, իսկ մյուս կողմից` «աշխարհի երեսին» է նետում ողջ ճշմարտությունը: Սակայն այդ հակասությունը միայն առաջին հայացքից է այդպիսին: Իրականում հակասություն չկա, և «արտահոսքը» ամերիկյան կուրսի տրամաբանական շարունակությունն է կամ օրինաչափ բաղադրիչներից մեկը: Բնականաբար, հարց կառաջանա, թե ինչո՞ւ և ինչպե՞ս:
Բանն այն է, որ բացահայտելով «համաշխարհային քաղաքականության» էությունը, այսպես ասած` որոշակիորեն և բավականաչափ պատռելով դրա դիմակը, ԱՄՆ-ը նպաստում է հենց այն բանին, որ ձևավորվի այդ գործակցության, հանդուրժողության մթնոլորտը: Չէ՞ որ ամեն դիմակ արհեստական է, ծածկում է բնականությունը: Իսկ անբնականության մթնոլորտը որևէ հիմնարար հարցի լուծման չի կարող հանգեցնել: Այն լավագույն դեպքում կարող է բերել լրացուցիչ և նորանոր խնդիրների, բացասական նորանոր լիցքերի, անվստահության նոր օջախների ձևավորման, որոնք վաղ թե ուշ դրսևորվելու էին այս կամ այն պահին և այս կամ այն խնդրի հետ կապված: Ամերիկյան «ծագման» «արտահոսքը», փաստորեն, քայլ է համաշխարհային իրավիճակի բնականացման ուղղությամբ, արհեստականության լիցքաթափման ուղղությամբ: Թող չափազանցություն չթվա, սակայն տեղի ունեցածը, թերևս, կարելի է համարել քայլ բնական աշխարհաքաղաքականության ձևավորման ուղղությամբ: Դա ամենևին վերամբարձ իմաստ չունի: Բացարձակապես պետք չէ խոսքս ընկալել այնպես, թե ԱՄՆ-ն կարծես առաջնորդվում է մարդասիրական մղումներով կամ աշխարհի հանդեպ անհուն հոգածությամբ: Բնական է, որ խնդիրը տվյալ պետության շահն է, ինչպես և այն դեպքում, երբ ԱՄՆ-ն առաջարկում է բազմաբևեռության կոնցեպտներ և գործակցության ու հանդուրժողության մեխանիզմների ստեղծմանն ուղղված քննարկումներ: Անկասկած է, որ այդ ամենը, այդ, այսպես ասած, նոր քաղաքական ոճը ԱՄՆ-ն կիրառում է բացառապես իր պետական շահի տրամաբանությունից ելնելով, այդ շահը սպասարկելու համար: Բանն այն է, որ բնականացնելով գործընթացը` ԱՄՆ-ը ստեղծում է մի իրավիճակ, երբ բազմաբևեռ համակարգի ձևավորման ջանքի, կոլեկտիվ աշխարհաքաղաքականության մեխանիզմի մշակման ֆոնին ընդգծում է սեփական առաջատարությունն ու առավելությունը: Թերևս, ամենևին պատահական չէ, – առավել ևս, որ քաղաքականության մեջ ու կյանքում ընդհանրապես, պատահակություններ չեն լինում, – որ հանրահայտ «արտահոսքը» տեղի է ունենում ՆԱՏՕ-ի լիսաբոնյան վեհաժողովից օրեր անց: Իսկ այդ վեհաժողովը հայտնի դարձավ որպես ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգի մեկնակետ, որտեղ նաև որոշակի նոր մեկնարկ տրվեց ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությանը, սկիզբ դրվեց հակահրթիռային պաշտպանության համատեղ համակարգի շուրջ քննարկմանը: ԱՄՆ-ը, փաստորեն, ի ցույց է դնում իր, այսպես ասած, գործիքակազմը, թե ինչ ռեսուրսներով կարող է մասնակցել այդ համատեղ քննարկումներին: Իսկ ռեսուրսների առատությունն ու հզորությունը ենթադրում են նաև համարժեք արդյունք, առավել ևս, որ ամերիկացիները իրենց գործունեության պատմությամբ են վկայել, որ ռեսուրսների տնօրինման արդյունավետությունը բավական բարձր է: Նրանց գործընկերներին մնում է կամ բացահայտ առճակատման մեջ մտնել ամերիկյան կողմի հետ, կամ պարզապես նկատի ունենալ նրա զինանոցը, չդիմել ավելորդ արկածախնդրության և խաղալ այն կանոններով, որ կառաջարկեն ամերիկացիները: Խոսքը մասնավորապես վերաբերում է ռուսական կողմին: Այսինքն` ամերիկացիները, մեծ հաշվով, նախանշելով և աշխարհին ցույց տալով բազմաբևեռության ճանապարհը, միևնույն ժամանակ ցույց են տալիս, որ բնական վիճակում աշխարհն իրականում միաբևեռ է, և եթե այդ հանգամանքը հաշվի չառնվի, ապա, թերևս, պարբերաբար կարող են տհաճ «արտահոսքեր» լինել այս կամ այն խնդրի հետ կապված: Դրանից հետևություններ պետք է անեն ոչ միայն այն երկրների վարչակարգերը, որոնք փորձում են բևեռային մրցակցության մեջ մտնել ԱՄՆ-ի հետ, այլ նաև նրանք, որոնք առաջնորդվում են բևեռների միջև մանևրելու մարտավարությամբ և ակնկալում, որ բևեռային մրցակցության վրա կարող են ապահովել սեփական անվտանգությունը: Խոսքը մասնավորապես վերաբերում է նաև Հայաստանի վարչակարգին: Ավելին` ամերիկյան «ծագման» «արտահոսքերը» շոշափում են նաև անմիջականորեն Հայաստանի իշխանությանն առնչվող տեղեկություններ, նամակագրություն ամերիկյան դիվանագետների միջև, որտեղ խոսք կա այն մասին, որ Հայաստանն Իրանին անօրինական զենք է վաճառում: Այդ ամենի լրջության մասին խոսելը պարզապես ավելորդ է: Ինչպես նաև ավելորդ է ասել, որ խնդիրը տվյալ դեպքում վարչակարգի ճակատագիրը չէ, այլ պետության, որը կարող է ներքաշվել աշխարհաքաղաքականության շատ լուրջ հորձանուտ հենց միայն այն պատճառով, որ պետության ղեկը ստանձնած և պահելու միջոցների և մեթոդների հարցերում գրեթե որևէ խտրականություն չդնող վարչակարգը սեփական անվտանգության երաշխիքներ է որոնում բևեռային մրցակցության արանքում: Փաստն այն է, որ այդ մարտավարությունը պետության համար խիստ անկանխատեսելի է և վտանգավոր, առավել ևս աշխարհաքաղաքականության «բնականացման» միտումների պարագայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում