Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ազգերը պատրաստ չեն, հրամանով խաղաղություն չի լինում․ Արբակ Խաչատրյան

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների  հանդիպումից հետո ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Լավրովն ու Միրզոյանն ի թիվս այլ հարցերի քննարկել են խաղաղության պայմանագրի պարամետրերի մշակման հարցը։

Խաղաղության պայմանագրի մասին հիշատակումն ուշագրավ է այն իմաստով, որ մինչև այս հարցը քննարկվել է եվրոպական միջնորդությամբ, Ռուսաստանը կարծես  գործընթացից դուրս էր մնացել։ Եվ հիմա, երբ կա այսպիսի հիշատակում, հետաքրքրական է, թե Ռուսաստանը խաղաղության պայմանագրի որ տարբերակին է կողմ։ Գուցե Հայաստանի իշխանությունները փորձում են վերջնական, հստակ պատասխան ստանալ Ռուսաստանից, թե ինչ դիրքորոշում ունի ՌԴ-ն՝ կո՞ղմ է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, թե՞ դեմ է։ Եթե կողմ է, ինչպիսի՞ պայմանագրի ստորագրմանը։ Կո՞ղմ է, որ ստորագրվի խաղաղության պայմանագիր, որտեղ Արցախի մասին անգամ հիշատակում չկա, թե՞ Ռուսաստանը գտնում է, որ այդ դեպքում Ադրբեջանը և Արևմուտքը բոլոր հիմքերը կունենան պահանջելու, որ 2025թ. նոյեմբերին ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից։

Փորձագետ Արբակ Խաչատրյանը համարում է, որ խաղաղության պայմանագրի կնքումն այս փուլում անհնար է, Ռուսաստանն էլ դրան առանձնապես չի նպաստի, քանի որ այստեղ այս վիճակում  իր զորքն է կանգնած․ «Բայց ինձ ավելի շատ զայրացրել ու զզարմացրել է վարչապետ Փաշինյանի՝ Վլադիվոստոկում ունեցած ելույթը։ Այնպես ներկայացրեց այդ խաղաղության պայամանագրի անհրաժեշտությունը, կարծես եթե դա չլինի ոչ մի ճանապարհ չի գործի, աշխարհն էլ փուլ կգա։ Գյուլնազ տատի հեքիաթների ժանրից է այդ ամենը։  Իսկ եթե լուրջ քննարկենք, ապա միայն մի բան կասեմ՝ խաղաղության պայմանագրի համար շատ գործոններ են պետք, որ այսօր չկան։ Օրինակ՝ ժողովուրդների պատրաստակամություն, իրար հետ ապրելու հնարավորությունը՝ այսքան տարի թշնամություն անելուց հետո։ Հասկանու՞մ եք ինչ է կատարվում ընդհանրապես»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Արբակ Խաչատրյանի խոսքերով՝ 100 տարի Թուրքիայի հետ և 30 տարուց ավել Ադրբեջանի հետ թշնամանալուց հետո խաղաղության պայամանագիրը մի քանի ամսում կնքելն անիրատեսական է․ «Դուք հասկանու՞մ եք, որ այդ հրաբուխը կտրաքի։ Դա անհնար է։ Թղթի վրա ինչ-որ մեկի ստորագրածը հասարակությանը չի հետաքրքրելու։ Ժողովուրդը դրան պատրաստ չէ։Ադրբեջանում առկա ատելության մթնոլորտը չի վերացել։ Ազգերը պատրաստ չեն խաղաղության, հրամանով խաղաղություն չի լինում»,-ընդգծեց նա։

Փորձագետը գտնում է, որ Ռուսաստանի քայլերն անկանխատեսելի են ու բարդ է գուշակել՝ վերջին պահին կխոչընդոտի՞ այդ պայմանագրի ստորագրմանը, թե ոչ․ «Մի երկիր, որ  մոտ 12 անգամ ռուս-թուրքական պատերազմ է տեսել, այսօր ՆԱՏՕ-ի անդամ երկրին թույլատրում է, որ այնտեղով ռուսական ապրանքներ անցնեն ու գուար ստանա։ Պարզ է, որ այդ գումարները ծախսվում են Դոնբասում, իսկ մնացած ՆԱՏՕ- անդամները զենք ու գումար տալիս են Ուկրաինային։ Ուժեր կան, որ չեն ուզում Դոնբասի օպերացիան, կոտորածը կանգնի։ Հարցեր կան, որ անհասկանալի է։ Նույն կերպ էլ չենք կարող գուշակել, թե ինչ վարքագիծ կդրսևորի Մոսկվան։Ես հարց եմ բարձրացնում, որ հիմա նույնիսկ ռուս քաղաքացիներին չեն թողնում Եվրոպա մտնել, բայց այդքան ապրանք թողնում են Թուրքիայով անցնի, բանկերն իրար հետ աշխատեն։Ու այդ երկիրն այսօր ՆԱՏՕ-ի անդամ լինելով Ռուսաստանի ամենահզոր գործընկերն է։ Մենք նման քաղաքականություն վարող երկրի վրա ինչպե՞ս կարող ենք վստահ լինել»։

Խաչատրյանի խոսքերով՝ այսօր իրավիճակը կարող է հանգեցնել միջուկային պատերազմի ու շատ հավանական է, որ լարվածությունը ետղափոխվի նաև Հարավային Կովկաս․ «Ես վախենում եմ, որ պատերազմը տեղափոխվի մեր տարածաշրջան։ Մեզ ո՞վ է աջակցելու այդ դեպքում, ու՞մ վրա ենք հույսներս դրել։ Խաղաղության պայմանագրի հարցը  ես լուրջ չեմ համարում, լուրջ չեն անգամ դրա կարևորության մասին դիտարկումներն ու հայտարարությունները։Վարչապետը մոտավորապես ասում է՝ աշխարհի տնտեսությունը կքանդվի, եթե այդ պայմանագիրը չկնքվի, ճանապարհն էլ չտրամադրվի։ Լավ դա լուրջ մոտեցու՞մ է։ Եթե կարող ենք ծիծաղենք, բայց նույնիսկ ծիծաղելու էլ չի արդեն»։

Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ սահմանին լարվածությունը չի վերացել, նորից զոհեր են լինում և հարցադրում է անում՝ արդյոք թղթի կտորը այդ իրավիճակը փոխելու է․ «Դուք հարցնում եք ինչ դիրքորոշում կունենա Ռուսաստանը։ Առանց ռուսների խաղաղության պայմանագիր չի լինի, խաղաղապահն այսօր ռուսն է ու ամեն ինչ անելու է , որ որքան հնարավոր է երկար մնա այստեղ։ Կա գնալու ժամկետ և այն պետք է երկարացնել։ Խաղաղության պայմանագիրը դա թույլ չի տա»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում