Հայաստանը չպետք է խաբվի, Ռուսաստանի շահերը համընկնում են ռուս-թուրքական շահերի հետ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
Փորձագետի կանխատեսմամբ՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հնարավոր են սրացումներ սահմանին․ «Սահմանին սրացումները տեղի կունենան ռուս-թուրքական հարաբերությունների ներքո: Սյունիքը կրիտիկական դեր է խաղում ռուս-թուրքական հարաբերությունների համար: Ռուսաստանն ու Թուրքիան ամեն ինչ անելու են, որ ստանան միջանցքը»: