Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Վերջին ամիսների ընթացքում դրամի արժևորմանը զուգահեռ նկատվել է ներդրողների քանակի զգալի աճ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը

-Պարոն Թունյան, օրերս ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին, որով բիզնես գրանցելիս կվերանա հարկման համակարգ ընտրելու տեխնիկական անհստակությունը։ Հայաստանում գործող օտարերկրյա ներդրողներին այս պահին ի՞նչ հարցեր են մտահոգում։

Այո՛, ԱԺ-ում ընդունվեց օրենքի նախագիծ, որով առաջին հայացքից փոքր, բայց ամեն դեպքում լուծում է խնդիր տնտեսվարողների համար։ Սա վերաբերում է նրան, որ պետական տարբեր մարմինների հետ շփումների ժամանակ բիզնեսի համար խոչընդոտ էր առաջանում, այսինքն՝ երբ մարդը բիզնես է գրանցում, պետռեգիստրում իրեն ասում են՝ ընտիր, թե որ հարկային ռեժիմում ես դու աշխատելու, որից հետո ինքը համապատասխան հայտարարություն է ներկայացնում ՊԵԿ-ին, և տեղում կարող է պարզվել, որ ինքը իրավունք չունի աշխատել այն հարկային ռեժիմում, որը ինքը նախապես ընտրել էր։ Դրա համար միջանկյալ կամ նախնական ընտրության պահանջը հանել ենք, այսինքն՝ ազատել ենք բիզնեսին այդ գլխացավանքից։ Սա ընդամենը փոփոխություններից մեկն է։ Բիզնեսին ուղղված մի շարք նախագծեր ենք ընդունել, օրինակ՝ խոտանված ապրանքը շահութահարկի մեջ չհաշվարկելու վերաբերյալ նախագիծ, այսինքն՝ մենք մարդուն փաստացի իր չստացած օգուտի դիմաց չենք հարկելու։ Եվ նման բազմաթիվ նախագծեր։

Իսկ թե ինչ հարցեր են հուզում ներդրողներին, պետք է ասել, որ ամենատարբեր՝ սկսած իմ թվարկածներից, վերջացրած տեղեկատվության պակասով, պետական կառույցների ծառայությունների թվայնացման մակարդակով մինչև բնակարանների գներ և այլն։ Այսինքն՝ այն հարցերը, որոնք տեղական բիզնեսներին էլ են մտահոգում, պարզապես օտարերկյա ներդրողների բարձրաձայնած դժգոհությունների արդյունքում մենք մեկ անգամ էլ կողքից ենք այդ ամենը տեսնում և ավելի շահագրգիռ դառնում այդ խնդիրները հնարավորինս արագ լուծել։

-Մասնավորապես դոլար, եվրո շարունակ արժեզրկման  միտումները որքանո՞վ են մտահոգում օտարերկրյա ներդրողներին։

Ընդհանրապես փոխարժեքի տատանումներ ոչ միայն օտարերկյա ներդրողներին, այլև տեղական գործարարներին էլ են անհանգստացնում, որովհետև իրենց համար ամենակարևոր հանգամանքներից մեկը կանխատեսելիությունն է։ Բայց նաև բիզնեսը ունի մի շատ կարևոր ունակություն․ նրանք կարողանում են ռիսկերը հաշվարկել՝ չհաշված ֆորսմաժորային իրավիճակներին։ Եվ ներդրում անում են այնտեղ, որտեղ ռիսկին համապատասխան նաև կարողանում են շահույթ ապահովել։ Փոխարժեքի տատանումները, բնականաբար, ռիսկ են, բայց կարող է փոխարժեքի տատանումը ոմանց համար օգուտ բերի, ոմանց համար՝ վնաս բերի, և կան նաև գործիքներ, որոնք թույլ են տալիս փոխարժեքի տատանումների ռիսկից ապահովագրվել։ Սա մեզ մոտ այնքան էլ տարածված չէ, բայց պետք է նշել, որ վերջին շրջանում գործարարների կողմից բանկային ածանցյալների նկատմամբ հետաքրքրությունը բավականին աճել է։

-Ընդհանրապես, ի՞նչ քայլեր պետք է իրականացվեն զսպելու դոլար-եվրոյի շարունակ արժեզրկումը։

Ինչ-որ պետք է արվի, ըստ էության՝ ԿԲ տիրույթում է, և դա արվում է, որովհետև  մենք դրամավարկային քաղաքականությունը Սահմանադրությամբ վերապահել ենք ԿԲ-ին։ Եվ իրենք են իրավասու որոշել տոկոսադրույք ինչպես փոխել, որքան արտարժույք շուկայից գնել կամ վաճառել։ Բայց նաև պետք է նկատելի ունենալ, որ փոխարժեքը մեզ մոտ պայմանավորված է շուկայի առաջարկով և պահանջարկով, և մենք որդեգրել ենք լողացող փոխարժեքի քաղաքականություն, ինչը ենթադրում է, որ փոխարժեքի վերև կամ ներքև գնալու ռիսկը միշտ կա, և տնտեսվարողները պետք է այդ ռիսկի հետ հաշվի նստեն։

-Եվ այս դեպքում որքանո՞վ է իրատեսական ակնկալել ներդրողների հոսք Հայաստան։

Մեզ մոտ վերջին մի քանի ամիսների ընթացքում դրամի արժևորմանը զուգահեռ նկատվել է ներդրողների քանակի զգալի աճ։ Եթե նայում եք Հայաստանում գրանցված բիզնեսների թվին, ապա աճել է այդ թիվը ոչ թե տոկոսներով, այլ անգամներով, և պետք է նկատել, որ փոխարժեքի կամ դրամ արժևորումը որոշ տնտեսվարողների դեպքում օգուտ է, որոշ տնտեսվարողների դեպքում՝ վնաս է, որոշ դեպքերում էլ այդքան էլ մեծ ազդեցություն չունի։ Ուղիղ դա կապել միայն փոխարժեքի հետ, սխալ է, շատ ավելի ուրիշ գործոններ են ազդում ներդրողների որոշումների վրա։

-Տարվա սկզբից Հայաստանի պետական պարտքն ավելացել է շուրջ կես մլն դոլարով, սակայն արտաքին պարտքը նվազման միտում է դրսևորել: Հուլիսի 31-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 9 մլրդ 974 մլն 112 հազար դոլար, հունիսի համեմատ աճել է 42 մլն 316 հազար դոլարով: Պետական պարտքի ցուցանիշի շարունակական աճն ինչո՞վ է պայմանավորված, ինչպե՞ս եք գնահատում ստեղծված վիճակը:

Իրավիճակը գնահատում եմ շատ բարվոք, լավատեսական։ Իհարկե, պետական պարտքը աճում է, քանի որ պետական պարտքը բացարձակ թվով միշտ է աճում, որովհետև ՀՀ բյուջեն, ինչպես երկրների մեծ մասի բյուջեները, դեֆիցիտային է, այսինքն՝ մենք ավելի շատ փող ծախսում ենք որպես պետական բյուջե, քան հավաքում հարկերի տեսքով, ինչը նշանակում է, որ այդ պակասուրդը պետք է լրացվի պարտք ավելացնելու հաշվին։ Այստեղ շատ ավելի էական է, թե քեզ մոտ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը ինչպես է փոխվում և այդ պարտքի սպասարկման բեռը քեզ համար տանելի է, թե տանելի չէ։ Այս առումով պետք է նկատել, որ ՀՆԱ-ն շատ ավելի արագ է աճում, քան պետական պարտքը։ Եվ տարեվերջին, համոզված եմ, որ կունենանք պարտք-ՀՆԱ հարաբերակցության շատ ավելի ցածր մակարդակ, քան ի սկզբանե սպասվում էր, իսկ այդ պարտք-ՀՆԱ մակարդակը հիմնականում աճել էր 2020 թվականին կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով առաջացած անհրաժեշտությամբ, երբև սեփական միջոցները չէին բավականացնում խնդիրներ լուծելու համար, և մենք ստիպված էինք ավելի շատ պարտքային միջոցներ ներգրավել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում